ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարգևավճար տանք, որ փողոց դուրս չգան. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Պետական հիմնարկներում, ինչպես հայտնի է, պատերազմով պայմանավորված՝ որոշում էր կայացվել, որ այլևս պարգևավճարներ չեն ստանալու, դրանք ուղղվելու են բանակին, հիմնադրամներին։ Ավելին, աշխատակիցներին հանձնարարվել էր սոցիալական փաթեթների գումարները փոխանցել հիմնադրամին։ 2 ամիս փաստացի չեն ստացել, սակայն այս ամիս աշխատողները դժգոհել են, որ այլևս չեն կարող միայն աշխատավարձով աշխատել, ուստի դժգոհությունը մեղմելու համար պարգևավճարներ են տվել։

Տեղեկություն կա, որ պարգևավճարները բաժանում են հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներից, որոնք պետք է ուղղվեին Արցախի և բանակի կարիքներին։

Մասնավորապես, տեղեկացանք, որ ՊԵԿ-ում հոկտեմբեր ամսվա համար արդեն ստացել են պարգևավճար, հիմնականում՝ ցածր և միջին օղակի աշխատակիցները, թեև հայտարարել էին, թե այլևս չեն ստանալու և փոխանցել են հիմնադրամին։

ՊԵԿ-ի աշխատակիցներից մեզ հայտնեցին, որ իրենց հանձնարարվել է ՀԴՄ չխփելու համար տուգանել տնտեսվարողներին՝ խոստացել են այդ դեպքում պարգևավճար տալ, բայց տեսուչները հիմնականում հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ գուցե զոհվածի հարազատների կազմակերպություն լինի, և իրենք վատ վիճակում հայտնվեն։ Ամեն դեպքում, աշխատակիցների դժգոհությունը մեղմելու համար որոշվել է պարգևավճարները տալ, որ մտքներով չանցնի դուրս գալ փողոց։

ՊԵԿ-ից, ըստ էության, հաստատեցին մեր տեղեկությունները․ «ՀՀ պետական բյուջեով ՀՀ ՊԵԿ-ի համար նախատեսված միջոցներից կոմիտեի աշխատակիցները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար ստացել են կատարած աշխատանքին համարժեք վարձատրություն՝ բացառությամբ ղեկավար անձնակազմի»։

«Համարժեք վարձատրությունը», իշխանությունների պատկերացմամբ, նաև պարգևավճար է ենթադրում։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular