ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ինչ քննարկելու բան ունի Հարությունյանը մեր ու իր հայրենիքը վարի տվածների հետ, դեռևս անհայտ է. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նիստ էր անցկացնում, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում, վանկարկելով՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր»։
Մեծ թվով ոստիկաններ նախ շրջափակեցին կուսակցական գրասենյակի շենքը, ապա մի քանի քաղաքացիների բերման ենթարկեցին։
 Ի դեպ, մամուլում տեղեկություններ եղան, որ կուսակցական նիստին անհայտ պատճառներով Արցախից նաև Արայիկ Հարությունյանն է մասնակցում։ Թե ինչ քննարկելու բան ունի Հարությունյանը մեր ու իր հայրենիքը վարի տվածների հետ, դեռևս անհայտ է։
Բայց ասելիքս այլ էր։ Այն ֆոնին, որ սոցիալական ցանցերում մեծ թվով տեսանյութեր են շրջանառվում իրենց բնակավայրերը լքող արցախցիների և ադրբեջանցիների՝ հայկական բնակավայրեր մուտք գործելու, մեր հայրենակիցներին ծաղրելու և նրանց հետ տարբեր հարցեր քննարկելու մասին, հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ ոստիկանական ուժերը Արցախում չեն, չեն ապահովում մարդկանց տարհանումները, ինչու են մարդկանց մեն-մենակ թողնում ադրբեջանցիների դեմ, վտանգում նրանց կյանքը։
 Հայաստանի և Արցախի իշխանություններն իրենց նվազագույն գործառույթները չեն կատարում և այսքան աղետալի իրադարձություններից հետո ևս վտանգում են մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունը։ Իսկ ուժային կառույցներն անհասկանալի պահվածք են դրսևորում։
Ոստիկանությունը դարձրել են Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման թիկնազորը և նրանք փաստացի ոչ թե ծառայում են երկրին, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին և, ի դեպ, հավասարապես կիսում են երկիրը ողբերգության հասցնելու ողջ պատասխանատվությունը։
Փաստորեն, դրա համար էր ժամանակին Փաշինյանն իր մանկության ընկերոջը նշանակում ոստիկանապետ՝ պետությունը սեփական դուքյանի վերածում»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular