ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ստեղծվում են ԼՂ հարցի կարգավորման նախադրյալներ, որոնք հաշվի են առնում և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը». Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ ստեղծվում են ԼՂ հարցի կարգավորման նախադրյալներ, որոնք հաշվի են առնում և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Պուտինն այս մասին ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

«Սկսում է աշխատել նաև Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնը, որը զբաղվելու է տուժած տարածքների բնակիչներին տրվելիք օգնությամբ, ենթակառուցվածքների վերականգնմամբ, նորմալ խաղաղ կյանքի համար պայմանների ստեղծմամբ: Մենք հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները նշանակալի մասնակցություն կունենան այս գործում, ելնում ենք նրանից, որ այս ամենը երկարաժամկետ և լայնամասշտաբ նախադրյալներ է ստեղծում այս հնամյա հակամարտությունը լուծելու համար ի շահ և՛ ադրբեջանցի, և՛ հայ ժողովուրդների»,- ասել է ՌԴ նախագահը:

Իր խոսքում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը քիչ ջանքեր չի ներդնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը միջնորդելու համար:

ՌԴ նախագահը նշել է, որ ԼՂ-ում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարգավորվում է. ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը:

«Մենք եռանդուն ջանքեր ենք գործադրել դադարեցնելու համար ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որոնք հանգեցրել են մեր բարեկամներ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների մահվան: Բացի այդ, մենք հավատարիմ ենք մնացել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին, մասնավորապես՝ ՄԽ համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև: Հիմնական ձեռքբերումն արյունահեղության դադարեցումն է և հրադադարի ռեժիմը ամրագրումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ»,-ասել է Պուտինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular