ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել այն մարդկանց նկատմամբ, որոնք ոսկի են արդյունահանել Ղարաբաղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

news.ru-ն գրում է, որ Ադրբեջանը միջազգային հետախուզման մեջ է ներառել մի քանի ձեռնարկատերերի, որոնք մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Զանգելանի շրջանում ոսկու հանքավայրերի շահագործմանը:

Ադրբեջանի հարկերի նախարարությունը, հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությանը հաստատել է, որ Vallex Group ընկերության մասնաճյուղը և Base Metals ՓԲԸ-ն, որը պաշտոնապես գրանցված է Շվեյցարիայում, 2009-2017 թվականներին ապօրինաբար 301.9 միլիոն մանաթ (177.5 միլիոն դոլար) եկամուտներ է ստացել Զանգելանի շրջանի Վեժնալի գյուղի թանկարժեք մետաղների հանքավայրի շահագործումից: Vallex Group-ի ֆինանսական ներդրող, Շվեյցարիայի քաղաքացի Վարդան Սիրմակեսը, ընկերության ղեկավար Վալերի Մեժլումյանը և Base Metals-ի գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանը մեղադրվում են եկամուտների ապօրինի ստացման մեջ: Դրա առթիվ դատարանը որոշում է ընդունել խափանման միջոց ընտրել կալանքի տեսքով: Բացի այդ, երեքն էլ Ադրբեջանի քննչական մարմինների կողմից միջազգային հետախուզում են հայտարարվել:

Որպեսզի պարզվի Ադրբեջանին և երկրի քաղաքացիներին հասցված վնասի չափը, դատախազները քննչական զննման գործողություններ են իրականացնում Վեժնալի գյուղի տարածքում, որտեղ երկար տարիներ շահագործվել են ոսկու հանքավայրեր: Բացի այդ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային իրավաբանական օգնության խնդրանքով դիմել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին քրեական գործով անհրաժեշտ քննչական գործողություններ իրականացնելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular