ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս պարտությունը 2018 թվականի մեր քաղաքական մեծագույն պարտության օրգանական հետևանքն է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոգեբան Կարինե Նալչաջյանը նշում է՝ հասարակական տրամադրություններն ակնհայտորեն օր օրի փոխվում են, քանի որ հասարակությունը բախվում է այնպիսի փաստերի հետ, որոնք արդեն անառարկելի են։ «Սկսած կապիտուլ յացիայից, որն անառարկելի փաստ է, և որին բախվեց մեր հասարակությունը: Բացի դրանից, հազարավոր զոհերի ցավագին կորստի հանգամանքը: Մենք այս հարվածը ստացանք, վշտի ու կորստի հետ առնչվեցինք ստի ֆոնի վրա։

Ինչի՞ սա հանգեցրեց։ Բոլոր սթափ, բանական մարդիկ ասում էին, և իրենք էլ այդ կերպ էին վարվում, որ պետք է հավատանք պաշտոնական լրատվությանը, այսպիսի հիբրիդային պատերազմների ժամանակ կարևորագույն զենք է նաև տեղեկատվությունը, քարոզչությունը, հոգեբանական պատերազմը։ Շատ ճիշտ է, եթե դու չես կողմնորոշվում հակառակորդի քարոզչությամբ, տեղեկատվությամբ։ Պետականության զգացողություն ունեցող մարդիկ ասում էին՝ մենք հավատում ենք այն ինֆորմացիային, որը մեզ տալիս են մեր պետական մարմինները։ Բայց մեկ էլ բախվեցինք նրա հետ, որ մեզ ստել են, ստի մեջ են պահել, այն էլ ինչի՞՝ մեր զավակների կյանքի հարցում։

Արդարացի լինելու համար ասեմ, որ երբ պատերազմ է, պետությունների բախում, աշխարհաքաղաքական մեծ հարցեր, հասարակությանը 100 տոկոսով ինֆորմացված պահելը, ցանկացած տեսակի տեղեկատվություն ներկայացնելը միամտություն կլիներ, որովհետև կան ռազմական, պետական գաղտնիք հասկացությունները, բայց թողնել, որ քո հասարակությունը ոչ միայն ստի մեջ խարխափի և նրան լրիվ հակառակ՝ «մենք հաղթում ենք» ինֆորմացիան մատուցվի, սխալ է, ինչ-որ թմբիրի պես մի բան է մարդկանց համար: Նրանց դնում ես թմբիրի մեջ, բացարձակապես կտրում ես իրականությունից, իսկ իրականությունից կտրված մարդը կարող է բազմաթիվ սխալներ գործել: Հանկարծ այս դառն իրականությունը եկավ և կանգնեց մեր աչքերի առաջ, որ մեզ օրեր շարունակ լուրջ դեմքով տրվել է սխալ ինֆորմացիա։

Վիրավորանքն իր հերթին, մեր զավակների փաստացի կորուստը՝ մյուս կողմից։ Մի ամբողջ սերունդ կա՛մ կորցրեցինք, կա՛մ այն դարձավ հաշմանդամ։ Սա չի կարող լուրջ հետևանքներ չթողնել, բացի դրանից, ունենք գերեվարված մարդիկ, կորածներ, որոնց հետքն անգամ չկա։ Ունենք որբացած երեխաներ, ի՞նչ ասեն մայրերը, ընտանիքի անդամներն այն բալիկներին, որոնք սպասում են իրենց հայրերին, կարոտում են և ուզում են, որ նրանք տուն վերադառնան։ Որ կողմ նայում ես, աղետ է ու արհավիրք։ Էլ չեմ խոսում մեր սրբազան հայրենիքի, մեր երկրորդ պետության կորստյան մասին, որը մեր աչքի լույսն էր։

Դեռ կա մի շերտ, որ եթե ամեն ինչ անձամբ իրեն չի առնչվել, եթե անձամբ իր տունը չեն ռմբակոծել, եթե իր զավակը չի մահացել, գերի ընկել կամ վիրավորվել, շարունակում է իր առօրյա կյանքը՝ մտածելով, որ այս ամենն ուրիշին է վերաբերում, բայց ոչ իրեն։ Բայց եթե այսպես շարունակվի, պետք է վստահ լինել, որ այս աղետն անհատապես բոլորի դուռը թակելու է։ Այս աղետը պետք է կանգնեցնել։ Թուրքի երազանքներն են իրականացվել աչքի առաջ։ Նախիջևանը կապվել է Ադրբեջանի հետ։ Պատկերացնո՞ւմ եք՝ սա մղձավանջ է, թուրքական երազանքների իրականացման շրջան ենք ապրում։ Թուրքի երազանքներն ու ցանկությունները շատ են, ախորժակը՝ մեծ։ Եթե այսպես սկուտեղի վրա նրան ամեն ինչ մատուցենք, դեռ մատուցելու շատ բան ունենք։ Երևանը թող հանկարծ չմտածի, որ զերծ է մնալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Հոգեբանի կարծիքով՝ մեր պարտությունը սկսվել է 2,5 տարի առաջ։«Մի քիչ էլ վաղուց է սկսվել, երբ թույլ ենք տվել, որ գործակալական ցանցն առանց իրեն վատ զգալու, առանց կաշկանդումների գործի, երբ թույլ ենք տվել, որ մեր ժողովրդի կրթական մակարդակը իջնի: Կրթական և մշակութային ցածր մակարդակ ունեցող մարդկանց գիտակցությունը կառավարելը շատ ավելի հեշտ է։ Տարիներ շարունակ նրբորեն, սողացող ձևով դա արվել է, և ահա 2018 թվական, որտեղ քաղաքական մեծագույն պարտությունն ենք կրել։ Այս ռազմական պարտությունը դրա օրգանական հետևանքն է։ Մարդիկ այսօր էլ նետվում էին հայրենիքը պաշտպանելու։ Սա մեր ազգային հոգեբանության ազնվական կողմն է, որը էլի տեսանք, չնայած այս ամբողջ վայրիվերումներին, էլի միացանք»,-նշում է նա: Ընդգծում է՝ այսօր պետք է շարունակենք հիանալ մեր մարտիկների, զինվորների, սպաների կատարած գործով:

«Նրանք աներևակայելին ու անհնարինը կատարեցին, բայց մեր առջև կանգնած թշնամին բազմապատիկ անգամներով, ռազմական ուժով և այլնով գերազանցում էր մեզ։ Բացի դրանից, հարված ստացանք թիկունքից։ Տղաները դժոխքից են ազատվել, կորցրել են իրենց ընկերներին, տեսել են այնպիսի բաներ, որ մենք չենք էլ երևակայում։ Պետք է իրենց մեր խոնարհումը, երախտագիտությունը հայտնենք։ Տղաները և նրանց ընտանիքները պետք է լինեն ամեն հայ մարդու, պետության հոգածության ներքո։ Պետք է ամենաբարձրակարգ ձևով կազմակերպվի իրենց բուժումը։ Այսօր պարտվեց պետությունը: Ինչպե՞ս չկրել պարտություն, երբ դու այդ վիճակում ես։ Պարտությունը դառն է, սարսափելի է կորստյան այս ցավը, որի տակ դեռ երկար ենք տնքալու։ Բայց այնպիսի աշխարհաքաղաքական փոփոխությունների, այնպիսի իրականության մեջ ենք ապրում, որ դեռ շատ մեծ փոփոխություններ են լինելու։

Մեծ պետությունների շահեր են բախվում մեր հայրենիքում, մեր տարածաշրջանում, և ինչ իմանաս, թե ինչ զարգացումներ կլինեն։ Ադրբեջանը 30 տարի սպասեց, որպեսզի այսօր «հաղթանակ» տոնի: Բայց շատ հնարավոր է՝ լինեն այնպիսի աշխարհաքաղաքական զարգացումներ, վերադասավորումներ, որ հանկարծ շանս ստանանք մեր կորուստներն արագ վերականգնելու, մեր ազգային երազանքներն իրականացնելու։ Ուղղակի պետք է վստահ լինենք, որ մեր պետության լծակները վստահելի ձեռքերում են։ Դա առաջնային կարևորություն ունի, հակառակ դեպքում մեր այս տապալումները շարունակվելու են մինչև վերջ»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular