ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ար­գե­լում են մաս­նակ­ցել՝ սպառ­նա­լով տու­գա­նել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացները բավականին բուռն զարգացումներ են ունենում, որոնք գործող իշխանությունների համար դարձել են լուրջ գլխացավանք։ Արդեն երկու շաբաթ շարունակ Երևանում, իսկ վերջին մի քանի օրերին նաև մարզերում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնց մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս հանգամանքը, մեր տեղեկություններով, իշխանության մեջ լուրջ մտավախություններ է առաջացրել։ Այս առիթով «Փաստին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, նախորդ շաբաթ մի քանի նախարարություններում ժողովներ են անցկացրել՝ իրենց աշխատակիցներին հորդորելով ոչ մի դեպքում չմասնակցել Ազատության հրապարակում ընթացող ցույցերին, թեկուզ և դրանք անցկացվում են աշխատանքային ժամերից հետո։

Ժողովականներին սպառնալից ասվել է, որ ցույցերը ՀՀ-ում ներկայումս արգելված են՝ պայմանավորված ռազմական դրությամբ, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կմասնակցեն, կտուգանվեն 400 հազար դրամի չափով։ Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցեց, որ արդեն նախարարությունների մի քանի աշխատակիցներ «բռնվել» են և տուգանվել, թեպետ միայն 10 հազար դրամի չափով։ Այսուամենայնիվ, մեր հավաստի տեղեկություններով, պետական գերատեսչություններում Նիկոլ Փաշինյանից, նրա ստորագրած կապիտուլ յացիոն փաստաթղթից դժգոհները և ցույցերին ու զանգվածային միջոցառումներին մասնակցել ցանկացողների թիվը բավական մեծ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular