ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեքսը որոշել էր ծառայությունից հետո մնալ Հադրութում. ընտանիքը կորցրել է միակ որդուն, տունը, հայրենիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհասցե մնացած Մարտիրոսյանները միակ արու զավակի՝ Ալեքսանի մարմինը գտան ու «Եռաբլուրում» հողին հանձնեցին միայն 45 օր անց։

Տունն ու հողը կորցրած հայրը՝ Գրիման, այժմ կարգի է բերում «Եռաբլուրի» հարյուրավոր թարմ շիրիմների մեջ որդու փոքրիկ հողակտորը։

Գրիմանն էլ է այս պատերազմում կռիվ տվել, բայց Մարտակերտում ծառայող որդուց կիլոմետրեր հեռու՝ Հադրութի առաջնագծում։ Հարձակման առաջին օրը որոշել է տեղափոխվել որդու մոտ, սակայն մինչև կհասցներ տեղափոխվել, ստացել է Ալեքսանի մահվան լուրը։

«Առաջին օրը, որ կռիվը սկսվել ա, առավոտ մինչեւ ժամը 5-ը կռվել են, կամանդիրն ասել ա՝ մի երկու ժամ գնացեք, հանգստացեք, նորից կկռվեք։ Նույն օրը սաղ օրն ուզել եմ խոսել հետը, չեմ կարողացել։ Իրիկունը զանգեց, հարցրի՝ խի՞ չես խոսում, մի բան ասա, ասում ա՝ սաղ լավ ա, դուք էլ էդտեղ լավ պահեք, արխային, ես լավ եմ։ Ուզում էի գնամ, իր կողքը լինեմ, օգնեմ, բայց չկարողացա, հաջորդ օրը լսեցի, որ Ալեքսը չկա»,- NEWS.am-ին ասում է Գրիմա Մարտիրոսյանը՝ տեղավորելով որդու հողաթումբը ամրացնելու համար բերած քարերը։

Ալեքսանը հերոսի կռիվ է տվել. հրամանատարն է հորը պատմել. «Ասում է՝ պարտաճանաչ երեխա էր, նմանը չկար, բոլորս սիրում էինք իրեն, կայծակի պես էր աշխատում, ինչ ասում էի, ամենաառաջինն ինքն էր, ամեն ինչ գալիս էր ձեռքից։ Վարորդներից էլ ամենալավն ինքն էր, որ ավտոն պետք ա տեղաշարժեինք, իրեն էինք ասում»։

Ալեքսանը համավարակի պատճառով 8 ամիս է՝ արձակուրդ չէր գնացել, ամբողջ ընթացքում ընտանիքը մի անգամ էր կարողացել այցելել նրան։ Թե ինչ նպատակներ ուներ, ինչ էր մտածում անել, հայրն ինքն էլ չի հասցրել նրանից իմանալ։ Որդին հրամանատարի հետ է այդ մասին խոսել։

«Ասել է՝ գնալու եմ տուն, ոչ մի տեղ չեմ գնալու գյուղից, այնտեղ եմ ապրելու մեր ունեցվածքով։ Ամեն ինչ ունենք՝ տեխնիկա, ավտո, հողամաս»,- պատմում է հայրը։

Ալեքսանի ընտանիքի ունեցվածքից ոչինչ չի մնացել, Մարտիրոսյանների 4 հոգանոց դարձած ընտանիքը՝ հայր, մայր, երկու դուստր, ապաստանել են Հայաստանում՝ բարեկամներից մեկի տանը։

Ալեքսանը զոհվեց՝ չտեսնելով իր տան ու հայրենիքի կորուստը, ու կռվեց՝ հաղթանակին այլընտրանք չտեսնելով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular