ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում մարդիկ անձամբ են կապ հաստատում խաղաղապահների հետ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք իրենց գյուղերը հանձնվող բնակավայրերի շարքում են, թե ոչ, որովհետև պետությունը բացակայում է. Տիգրան Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի օր է Արցախի տարբեր գյուղերից անհանգստացնող լուրեր են գալիս այն մասին, որ ադրբեջանական բանակը մուտք է գործում գյուղեր կամ հողատարածքներ, որոնք կամ ստորագրված փաստաթղթով չեն տրվում Ադրբեջանին կամ՝ եթե տրվում են, ապա տեղի բնակիչներին այդ մասին չի տեղեկացվում․ տեղեկացվելու դեպքում էլ՝ տարհանվելուց 1-2 օր առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Կան նաև բնակավայրեր, որոնց բնակիչները մինչև հիմա չգիտեն՝ հեռանա՞ն իրենց տներից, թե՞ ոչ։ Մարդիկ ստիպված անձամբ են կապ հաստատում ռուս խաղաղապահների հետ՝ փորձում իրենց կենսական շահերը առաջ մղեն, հասկանան, թե արդյո՞ք իրենց գյուղերը հանձնվող բնակավայրերի շարքում են, թե ոչ, որովհետև պետությունը բացակայում է։

Համացանցում նույնիսկ տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ծաղրում իրենցից մի քանի մետր այն կողմ գտնվող մեր գյուղացիներին, ովքեր իրենց գույքն են բեռնում մեքենաները։ Ցավոք, սրանք 1, 2, 3 դեպքեր չեն, շատ շատ են։

Նոյեմբերի 9-ին ստորագրված ողբերգական փաստաթղթի ստորագրումից հետո, այսպիսի մեծ թվով պատմություններ կան, որոնց մի մասը, ցավոք, տեսանյութերի կամ տարբեր անձնանց կողմից հաստատում է ստացել։

Հետաքրքիր է հասկանալ, թե ի՞նչ են մտածում Հայաստանի և Արցախի իշխանությունները, ովքեր են վերահսկում, ապահովում արցախցիների անվտանգությունը։ Միայն օդի մեջ խոսելով ու անիմաստ գլուխ գովելով հո՞ չի»,- գրել է Աբրահամյանը՝ հարց ուղղելով իշխանություններին. «Ինչո՞ւ եք պատասխանատվությունից փախնում՝ ողջ հոգսը թողելով առանց այդ էլ ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցների վրա։ Ամեն գնով փորձում եք պահել ձեր իշխանությունը, բայց ձեր գործառույթներն ու պարտականությունները որևէ ձևով չեք իրականացնում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular