ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի կադրային ռևերանսները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն ինչ անում է ՀՀ ապաշնորհ իշխանությունը դուրս է անգամ ամենավառ երևակայություն ունեցող մարդու մտապատկերից։ Ըստ էության՝ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշել է իր տապալված կառավարության մեղքերը բարդել այլ պաշտոնյաների վրա և իր սխալները «կոմպենսացնել» նրանց պաշտոնից ազատելով։ Արցախի կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո փողոց դուրս եկած ժողովուրդը պահանջում է Փաշինյանի անհապաղ հեռացումը, իսկ վերջինս ազատում է կառավարության անդամներին, որ մեղմի ժողովրդի ցասումն ու կոտրի իր դեմ բողոքի ալիքը։ Ստացվում է՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Սա չափազանց պրիմիտիվ գործողություններ են, և պարզ է, որ Նիկոլի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը մտադիր չեն «ուտել» այս «կտերը»։ Նրանք շարունակելու են պահանջել «հողերը հանձնած» վարչապետի հրաժարականը։ Ինչպես հայտնի է՝ հայտնի ստորացուղցիչ փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանն արդեն 4 նախարար է փոխել։

Առաջինը ազատվեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով վերջին պահին հայտարարեց, որ Շուշիի հարցը չի եղել բանակցային սեղանին՝ հակադրվելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Մնացականյանին փոխարինեց ընդամենը մեկ ամիս առաջ ԱԳ փոխնախարար նշանակված Արա Այվազյանը, ով ժամանակին Արգենտինայում եւ Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել։ Նրա մասին օրերս բացասական տեղեկատվություն հրապարակվեց, որ թույլ կադր է՝ տարբեր սկանդալային պատմություններով հայտնի։ Նոյեմբերի 17-ին պաշտոնից ազատման դիմում գրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, նրա փոխարեն նշանակվեց Անդրանիկ Փիլոյանը՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը։ Ուրբաթ ևս երկու նախարար ազատվեցին՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի աթոռի վրա աչք ուներ «Իմ քայլի» պատգամավոր Քոչարյան Անդրանիկը, ով ակտիվորեն զբաղված էր Տոնոյանին վարկաբեկելով, սակայն նրա սպասումները չարդարացան և պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը։ Այնուհետև հայտարարվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանի ազատման մասին, որ Փաշինյանի կառավարության սորոսական ու ամենաչստացված կադրերից էր։ Նրա փոխարեն նշանակվեց «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության անդամ, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։

Հրաժարականների շքերթը, մեր տեղեկություններով, այսքանով չի ավարտվելու։ Արդեն տեղեկություն կա, որ արդարադատության նախարարին փոխարինող են փնտրում՝ չեն գտնում, Ռուստամ Բադասյանին էլ են որոշել փոխել, չնայած նա այս ընթացքում հլու-հնազանդ կատարել է Նիկոլ Փաշինյանի բոլոր քմահաճույքները՝ անցկացնելով տարատեսակ խնդրահարույց օրենքներ ու կոնվենցիաներ։ Ազատման ենթակա են նաև Փաշինյանի մերձավոր զինակիցները, օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ում ամենաշատն են քննադատել այս տարիներին, իր պաշտոնում ոչնչով աչքի չընկած բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ում անձնական տվյալներն էին գողացել ադրբեջանցիները։ Ազատման շեմին է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Փաստացի գործող կառավարության անսասան նախարարները նախկիններից մնացած կադրերն են, որ ղեկավարում են տնտեսական բլոկը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, որոնց փոխարինող գտնելն առավել բարդ է։ Փաշինյանի թիմակից նախարարներից հավանական է, որ կմնա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Նրան համեմատաբար քիչ են քննադատել նշանակումից հետո, և դա պաշտպանված է դարձնում նրան։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular