ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի «էրդողանական» կառավարումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Արևմուտքը Հայաստանում ու Ադրբեջանում ազգայնական ուժերին մղում է քայլերի, որոնց նպատակը Ռուսաստանի հովանու ներքո նոյեմբերի 9-ի համաձայնագրի տապալումն է: Առնվազն իրատեսական չէ ներկայումս խոսել Ադրբեջանում արևմտյան ազդեցության մասին, երբ այդ երկրում, ըստ էության, ամբողջությամբ հաստատվել է էրդողանական կառավարում: Հետևաբար եթե որևէ մեկն էլ ազդում է, ապա միայն Էրդողանի միջոցով: Նարիշկինի խոսքն, իհարկե, վերաբերում է Ադրբեջանի, այսպես կոչված, Շահիդների ծառուղում անցած բողոքի ակցիային, որի մասնակիցները վանկարկել են «Պուտին, հեռացիր»: Նրանք բողոքում են, որ Ռուսաստանը փաստորեն ռազմական ներկայություն է հաստատել Արցախում:

Այսօր Ադրբեջանում նշմարվում են դժգոհություններ այն առնչությամբ, որ Մոսկվան փաստորեն Բաքվի ստորագրությամբ ռազմական ներկայություն է հաստատել Արցախում: Ինչո՞վ են պայմանավորված այդ դժգոհությունները: Աստիճանական գիտակցումով, որ ռազմական հաղթանակը իրականում կարող է ռազմավարական հեռանկարի իմաստով դառնալ «պյուռոսյա՞ն», թե՞ նոր ստատուս-քվոյի պայմաններում Ալիևն ու Էրդողանը սկսում են արդեն խաղ միմյանց դեմ: Առերևույթ Թուրքիան Ադրբեջանին հասցրել է հաղթանակի, որը լիուլի տոնում են Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան: Իրականում, սակայն, պատերազմում հաղթել են Ռուսաստանն ու Թուրքիան, ընդ որում, եթե այդ հաղթանակը տեղի է ունեցել հայկական կորստի հաշվին, իսկ Ադրբեջանը թվում է՝ ձեռք է բերել, խորքային առումով կորցրել է նաև Ադրբեջանը: Ադրբեջանը կորցրել է սուվերենությունը, Ալիևը միաժամանակ կորցրել է, այսպես ասած, հաղթանակի սպասումով հանրային ներքին խնդիրները լռեցնելու կամ հանրությանն այդ սպասումով կերակրելու հնարավորությունը:

Ադրբեջանը ձեռք է բերել ահաբեկչության օջախի միջազգային վարկ: Դրանով հանդերձ՝ ռազմավարական անվստահություն Իրանում: Ադրբեջանը Արցախում ստացել է ռուսական ռազմական ներկայություն, որը Մոսկվան փորձելու է ընդլայնել ռազմավարական հեռանկարում: Իրականում Թուրքիան էլ իր ռազմավարական հեռանկարում տեսնում է Ադրբեջանում թուրքական ռազմակայանի հաստատում, ինչին՝ պլանի երկրորդ մասին, Էրդողանն արդեն ձեռնամուխ է: Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Ադրբեջան զորք ուղարկելու նրա առաջարկը: Ալիևի համար, սակայն, թերևս միարժեք չէ թուրքական զորքի հաստատուն և առավել ևս ռազմակայանային ներկայությունը, որովհետև ամուր և անշրջելի հաստատվելու դեպքում Էրդողանն արդեն պլանի թերևս երրորդ մասով սկսելու է ազատվել նրանից էլ: Նա լավ է պատկերացնում, որ կանցնի «հաղթանակի համը», իսկ Ալիևի իշխանությունից ադրբեջանական հանրության դժգոհությունը կմնա: Այդ իմաստով, ադրբեջանցիներին ապահովելով ռազմական հաղթանակ, Էրդողանը հաջորդիվ կփորձի ստանձնել նաև ոչ լեգիտիմ Ալիևի հանդեպ ադրբեջանական հանրության հաղթանակի, այսպես ասած, հովանավորի դերը: Այդ առումով Էրդողանը թերևս շահագրգռված է լինելու Ադրբեջանում խորացնել Արցախ ռուսական ռազմական մուտք տալու Ալիևի ստորագրության դեմ տրամադրությունները՝ աստիճանաբար, տողատակում՝ նրա վրա թողնելով դրա համար պատասխանատվությունը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular