ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ-ի ապագայի հաշվով որևէ հաշվարկ չկա, քանի որ այն այլևս որևէ մեկի պետք չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանում ԸՕ-ի քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունից ժառանգություն մնացած միակ ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի ելույթը, ինչպես հայտնի է, ԱԺ-ում ոչ թե հերթական բանավեճի պատճառ հանդիսացավ, այլ պատգամավորներն արդարացիորեն փորձեցին ժառանգուհուն հիշեցնել, որ ընդդիմադիր խաղալու համար ամենևին էլ հարմար պահ ու թեմա չի ընտրել: Չնայած այս անգամ հարցը չհասավ ոստիկանապետից թիկնապահներ խնդրելուն, սակայն նրան իր տեղն ու չափը ցույց տվողները բավականին կոշտ քննադատության ենթարկեցին, թեև պարզից էլ պարզ էր, որ Փոստանջյանի ելույթը պետք է պատգամավորների բուռն դիմադրությանն արժանանար, սակայն ամենաուշագրավը ԲՀԿ նախագահ Ն. Զոհրաբյանի ելույթն էր, ով իր զայրույթը վարպետորեն տեղափոխեց ընդդիմություն-ընդդիմություն «խաղի տիրույթ»՝ ձեռի հետ էլ «բացելով» ընդդիմություն խաղալու իրավունք ձեռք բերելու պայմաններն ու շրջանակները: Այդ ջղաձիգ ելույթից, սակայն, պարզ դարձավ նաև, որ տիկին Զոհրաբյանին այդպես էլ չի հաջողվում ո´չ քաղաքական գործիչներին, ո´չ էլ հասարակությանը համոզել, որ իրականում ոչ թե իշանությունների կցորդն է, այլ իրական ու անաչառ ընդդիմադիր քաղաքական գործիչ և այն գործունեությունը, որ «սրտանց» իրականացնում են ինքն ու իր կուսակցությունը, իրականում ծավալվում է հենց ընդդիմադիրի դիրքերից:
Զարմանալի է, սակայն, որ կուսակցության առաջնորդը հղում է անում նույն այն ժողովրդին, ովքեր իրոք լավ հիշողություն ունեն և հիշում են, թե առհասարակ ԲՀԿ-ն ինչ սկզբունքով է մասնակցել ընտրություններին ու ինչպես է նրանց հաջողվել անցողիկ «միավորների» տեր դառնալ ու պատգամավորի աթոռներին բազմել: Բամփելուց խոսող ԲՀԿ առաջնորդը նաև զայրացած է, քանի որ իր ամենատխուր երազում անգամ չէր էլ կարող պատկերացնել, թե «բամփելը» ինչ է ու իրականում ինչ հետևանքներ կարող է ունենալ: Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ խիստ զայրացած է, քանի որ մի կողմից առաջարկվող սահմաններն են նրան «նեղ» թվում, մյուս կողմից՝ նրան չի հաջողվում ժողովրդին համոզել, որ ինքն ընդհանրապես և իր ղեկավարած կուսակցությունը մասնավորապես, երբևէ կարող է հանդես գալ ընդդիմադիրի դիրքերից:
Ու ինչքան էլ բոցաշունչ ու բոցավառ ելույթներ ունենա ԲՀԿ-ի ներկայիս հարգարժան առաջնորդը, միևնույնն է, լավ պատկերացնում է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտում ոչ միայն չի կարող խաղալ, քանի որ լուրջ չի ընկալվի թե´ իշխող քաղաքական կուսակցության, թե´ արմատական ընդդիմության կողմից: Այնպես որ, հավանաբար, գիտակցելով, որ ԲՀԿ-ի ապագայի հաշվով որևէ հաշվարկ չկա, քանի որ այդ կուսակցությունն այլևս որևէ մեկի պետք չէ ու քանի որ արդեն կանխազգում է իր կուսակցության մոտալուտ վախճանը, ուստի շատ վրդովված է:
Ինչ վերաբերում է իր` « …. ժողովուրդը շատ լավ գիտի ձեզնից յուրաքանչյուրի թույլատրված այն կարմիր գիծը, որից դուրս եկաք, ընենց կբամփվեք, որ ձեր տեղն էլ չեք գտնի» արտահայտությանը, ապա դրանից կարելի է հասկանալ, որ տիկին Զոհրաբյանն այս ընթացքում ոչ միայն չի գտել իր տեղը, այլև դեռ երկար ժամանակ չի էլ կարողանա գտնել:

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular