ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրեթե 13.000 մարդ մնացել է առանց տուն. ինչ կար Հադրութում, 99 տոկոսով մնացել է այնտեղ. քաղաքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։

Հադրութում մինչև պատերազմը բնակվել է ավելի քան 13 հազար բնակիչ։ Հիմա, սակայն, Հադրութի քաղաքապետը կարծում է, որ բնակիչներն անգամ նշված գյուղեր դժվար թե մոտ ժամանակներս վերադառնան։ Անվտանգության հարցը լուծված չէ, ռուսական խաղաղապահ զորքերը այնտեղ դեռ չեն տեղակայվել։ Թե քանի անձ է տնից զրկվել՝ Հադրութի քաղաքապետն այս պահին ամբողջական տվյալներ չունի՝ տվյալների հավաքագրման փուլում են։

«Գրանցում ենք բնակիչներին։ Նրանք զանգում են, կամ գրում են մեր կայքէջին, մենք էլ ըստ գյուղերի և բնակավայրերի, ընտանիքի կազմերն ենք լրացնում։ Հադրութի հասցեն ենք նշում, ներկայիս բնակության հասցեն, հեռախոսահամարը ։ Նշում ենք օրինակ՝ բնակվում են վարձո՞վ, թե բարեկամի տանը և այլն, որպեսզի հետագայում ինչ-որ փոփոխություն լինելու դեպքում, երբ Արցախ վերադառնալու անվտանգության խնդիրը լուծված լինի, կարողանանք բնակիչների հետ կապ հաստատենք և հետ վերադարձնենք տներ»,– ասել է նա։

Սավադյանը տեղեկացրել է, որ գրանցվել է բնակիչների 50 տոկոսը, բայց շատ տվյալներ կան, որոնք դեռ չենք լրացրել։ Քաղաքապետն ասել է, որ ինքն այս պահին Երևանում է, վաղը կմեկնի Արցախ՝ հստակեցնի տնից զրկված հադրութցիների բնակության, ապագայի հետ կապված խնդիրները։

«Այս պահին այն ընտանիքները, որոնք ժամանակավոր վերադառնում են Ստեփանակերտ, Ասկերան, կամ Արցախի հսկողության տակ գտնվող մյուս բնակավայրեր, բնակարան են վարձում։ Մենք պայմանագիր ենք կնքում տան տիրոջ հետ և Արցախի Հանրապետությունը այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարեն։ Բայց կոնկրետ մյուս բնակիչներին, ովքեր որ չեն կարողանում բնակարան վարձել, այդ մասով հստակ դեռ ոչինչ չկա, երևի մոտ օրերս երեք, չորս օր հետո ավելի հստակ կկարողանանք ասել»,– նշել է նա։

Սավադյանն ասել է, որ դեռ հաշվարկներին չեն արել, վնասի չափը ևս հաշվարկված է միայն մոտավոր։ Վստահ է՝ այս պահին ամենակարևորը բնակիչների առօրյա խնդիրների մասին հոգ տանելն է։

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, գործարանների սեփականատերերին ապամոնտաժման հարցում աջակցելուն, նշեց, որ դա էլ չեն հասցրել իրականացնել.
«Անձամբ ես՝ անձնագիրս եմ անգամ թողել այնտեղ, այնպես որ 99 տոկոսով ինչ կար Հադրութում մնացել է այնտեղ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular