ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սփյուռքը իր համաձայնությունը տվե՞լ է, որ իր հանգանակած գումարներով կառավարությունը այլ ծախսեր անի․ Զոհրաբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սփյուռքի հանգանակած գումարները նվիրել են կառավարությանը

Պատերազմի օրերին, երբ Արծրուն Հովհաննիսյանը, կատարելով «Էրատո» ջոկատի հրամանատարի պատվերը, լկտիաբար խաբում էր ժողովրդին, անամոթաբար ստում էր իրենց զինվորից մի լուր սպասող մայրերին, ովքեր հավատում էին արծրունատիպ մասսայի պրոպագանդային, թե հեսա Գետաշենի ազատագրումից հետո Բաքվում Մեհրիբանի գլխին չայ ենք լցնելու, մեր Սփյուռքը, թշնամուն վերջնականապես ոչնչացնելու համար Հայաստան համահայկական հիմնադրամին գումար էր ուղարկում, որ զենք գնենք ու արդեն Բաքվի մայդանում Հեյդարի տղուն Արծրունը նվաստացնի։
Համայն հայությունը, Սփյուռքի մեր հայրենակիցները Հայաստան համահայկական հիմնադրամին հանգանակեցին 170 միլիոն դոլար ու սպասում էին Արծրունի տերերի վերջին զարկին։
 
Մինչդեռ, մեր հայրենակիցների հանգանակած գումարներով մեկ փամփուշտ անգամ չգնվեց, որովհետեւ մենք ոչ թե հաղթում էինք, այլ ամեն օր խայտառակ պարտություն էինք կրում եւ դա չէր ասվում նաեւ այն պատճառով, որ հանգանակությունները չդադարեն։
 
Եւ հիմա Հայաստան համահայկական հիմնադրամը զենք գնելու համար նախատեսված գումարի մի մասը նվիրաբերել է կառավարությանը։ Թե ի՞նչ նպատակով՝ կառավարության ներկայացուցիչը որեւէ հոդաբաշխ միտք չասեց։ Հարցրե՞լ են արդյոք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, եղե՞լ է օնլայն նիստ, եղե՞լ է հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների համաձայնությունը՝ այդ հարցը եւս պատասխան չունի։
 
Տվե՞լ է Սփյուռքը իր համաձայնությունը, որ իր հանգանակած գումարներով կառավարությունը այլ ծախսեր անի՝ պարզ չի։
 
Մի քանի օր է ես դիմել եմ Հայաստան համահայկական հիմնադամի սորոսական ղեկավարին, դե էն Սորոսի, որ ասում էր մենք պետք է սատարենք Թուրքիային, որովհետեւ նա Ռուսաստանի դեմ է պայքարում, այն Սորոսի, որի գրասենյակները Հայաստանում հնարավոր ու անհնար պետականաքանդիչ գործն արեցին, ու մինչ օրս սույն սորոսականից պատասխան չեմ ստացել։
 
Ես պահանջել եմ այն նիստի արձանագրությունը, որով Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն տվել է իր համաձայնությունը՝ այդ գումարներից նվիրաբերել կառավարությանը։
 
Մեզ պատուհասած էս աղետը, որի անունը ՀՀ իշխանություն է, Արցախը փաթեթով թուրքին տալուց հետո, պատերազմի համար հանգանակած ձեր գումարներն էլ նվիրաբերել է ինքն իրեն։
 
Հուսամ, Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները կպարզեն եւ Սփյուռքի ու Հայաստանի մեր հայրենակիցներին կպատասխանեն, թե ի՞նչ իրավունքով եւ ի՞նչ կարիքների համար են հիմնադրամից կառավարությանը գումար նվիրել։
 
Իսկ ես դեռ սպասելու եմ Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի գրավոր արձանագրությանը։
 
Հ. Գ. Ու էդ տարբեր անլվա եւ հակահիգիենիկ կանանց եւ տղամարդատիպ արարածների իմ վրա «քսի» տալով, ասել եմ՝ ինձ չեք վախեցնի։
Ձեր ֆեյք ինդուստրիայի պապաներին ու ֆեյքաբազառը ռեգուլիրովկա անողներին քիչ մնաց։
 
Վիվառոյի Վիգեն եւ գրպանային մնացյալ երեք անհայրենիք օլիգարխներ, պատրաստե՛ք դատարանում ձեր ճառերը։
Դուք ապականել եք իմ հայրենիքը, դուք ատելություն ու թշնամանք եք քարոզել, դուք հային հանել եք հայի դեմ ու դուք պատասխան եք տալու։
Դուք այլեւս շատ քիչ ժամանակ ունեք»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular