ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Վարդենիսի քաղաքապետինն ծեծել են իր իսկ աշխատասենյակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Օրերս Վարդենիսի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրից սկանդալային լուր ստացանք, որ քաղաքապետին ծեծել են իր աշխատասենյակում։ Երեկ ողջ օրը մենք տեղեկությունը պաշտոնապես ճշտել չկարողացանք, քանի որ քաղաքապետը չի պատասխանում անծանոթ զանգերի, քաղաքային հեռախոսներին՝ առավել ևս։

Բայց մեկ այլ աղբյուրից, որը կրկին քաղաքապետի շրջապատից է, նոր մանրամասներ իմացանք։ Պարզվում է՝ Վարդենիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին վերջին ամսում երեք անգամ քաշքշել են իր կաբինետում։

Իհարկե, դրանցից ոչ մեկը ծեծ չի կարելի անվանել։ Մոտ 10 օր առաջ Խլոյանը կանչել է փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանին և առաջարկել նրան պաշտոնը փոխել, ինչին վերջինս համաձայն չի եղել։ Հարցի շուրջ վեճ է առաջացել։ Սենյակից հայհոյանքներ են լսվել։ Ասում են՝ Աշոտ Դավթյանը նույնիսկ ապտակել է Խլոյանին՝ ասելով. «Իբր ընտրվել ես, ոգևորվե՞լ ես։ Դու չես կարա ինձ հանես»։

Սա եղել է առաջին բախումը։ Երկրորդը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, Վոլոդյայի և «Հայոց արծիվ» կուսակցության Վարդենիսի կառույցի ներկայացուցիչներ Արամ և Արմեն Արշակյանների միջև, որոնք երկվորյակ եղբայրներ են։ Պատճառը Վոլոդյա Խլոյանի բողոքն էր «Հայոց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանին այն մասին, որ եղբայրներն իր օգտին «չեն աշխատել»։

«Եղբայրները մտել են կաբինետ և կաբինետի մեջ Վալոդի դոշերը հավաքել են, գոռգոռացել, թե բռնել մի տուր, մենք հո քո պլենը չե՞նք»: Կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը ոչինչ չգիտեր իր կուսակիցների և քաղաքապետի վեճի մասին։

«Եթե մի բան լիներ, ինձ կասեին։ Իսկ ինձ ոչ ոք չի կարող զանգի ու բողոքի իմ տղաների դեմ»,– ասաց նա։ Նրա «տղաներից» Արմեն Արշակյանը ևս հերքեց լուրը. «Խլոյանը, որպես քաղաքապետ, քաղաքապետ ա, հանրապետական, մենք Էլ «արծիվ» ենք, մենք իշխանական կառույց ենք, ո՞նց կարող ենք կոնֆլիկտ ունենալ»։ »,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular