ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


BetConstruct-ը ներկայացրել է առցանց խաղային ոլորտում իր նորարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան, հոկտեմբերի 28 - Հայկական արմատներով BetConstruct ընկերությունը ներկայացրեց խաղային ոլորտում առաջին բաց ծրագրային կոդով (open-source) խաղացողների կառավարման համակարգը:

Ներկայացումը տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած EiG (Excellence in Gaming) միջոցառման շրջանակում:
Համակարգը թույլ կտա ոլորտի ընկերություններին, օգտագործելով BetConstruct- ում կուտակված փորձն ու գիտելիքները, մշակել կամ կատարելագործել իրենց ծրագրային միջավայրերը և լուծումները, ինչպես նաև ավելի բաց և հասանելի դարձնել դրանք այլ ընկերությունների համար։ Այս փոխհամագործակցության մոդելը նորամուծություն է խաղային տեխնոլոգիաների ոլորտում։

Նախաձեռնության շնորհիվ ընկերությունները կունենան իրենց պատկերացմամբ ստեղծած խաղային բիզնես սկսելու ու զարգացնելու ազատություն և ստիպված չեն լինի աշխատել այն պայմաններում, որ կպարտադրեն մատակարարները:

Այսպիսով, BetConstruct ընկերությունը ստեղծում է նոր տեխնոլոգիական էկոհամակարգ և միջավայր խաղային բիզնեսում ներգրավված բոլոր տեսակի ընկերությունների միջև փորձի ազատ փոխանակման և նոր ստանդարտների մշակման համար։

Հարկ է նշել նաև, որ open-source համակարգը տեղադրված է GitHub կայքում՝ աշխարհում open-source ծրագրային միջոցների ամենամեծ հարթակում։ Դա կապահովի ծրագրային միջոցի ինքնազարգացումն իր շուրջ ձևավորված համայնքի միջոցով։ Այստեղ բոլոր հետաքրքրված մարդիկ կարող են քննարկումներ անցկացնել, առաջարկել պատրաստի լուծումներ կամ պարզապես նորարական մտքեր առաջարկել, որոնք BetConstruct ընկերության մասնագետների կողմից վերանայելուց հետո կարող են ընդգրկվել արդեն իսկ գործող համակարգում։ Այժմ նախագծի միայն մի փոքր մասն է ներկայացված GitHub-ում, իսկ հաջորդ տարվա ընթացքում ընկերությունը կհրապարակի ամբողջական տարբերակը:

Ստեղծագործ մարդկանց համար կարևոր նորարարություն է նաև BetConstruct-ի Slot Builder-ը: Այս հարթակում նրանք կարող են մշակել ու հրապարակել իրենց սեփական սլոթային խաղերը:

Հաջող ներկայացումից հետո ընկերությունը շարունակում է ստանալ դրական արձագանքներ՝ պատրաստվելով առաջիկա ամիսներին ոլորտին ներկայացնել նոր առաջարկներ ու նորարարություններ:

GitHub կայքում մեր հասցեն է` https://github.com/BetConstruct:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular