ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչի՝ հասարակական հնչեղություն ստացած սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել է 45-ամյա տղամարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տանձուտ-Արևիկ գյուղերի ճանապարհի եզրին մարդ է ընկած: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչի դին՝ գլխի հրազենային վնասվածքով: Տեղի ունեցածը ստացավ հասարակական հնչեղություն։ Որոշ ԶԼՄ-ներ ու սոցցանցի օգտատերեր կարծիք էին հայտնում, թե սպանությունը կատարվել է, քանի որ երիտասարդը նախորդ օրը քաղաքական գրառում էր արել սոցկայքի իր էջում։

Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս նույն բաժնի, Քրեական ոստիկանության գլխավոր, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունների և Մեծամորի բաժնի ծառայողների ծավալուն միջոցառումների շնորհիվ հանցագործությունը օրեր անց բացահայտվեց։

Նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Մրգաշատ գյուղի 45-ամյա մի բնակիչ և խոստովանեց, որ ինքն է որսորդական հրացանով սպանել համագյուղացուն։ Ըստ նախնական տվյալների՝ սպանված երիտասարդը ոտնձգություն էր կատարել նրա  հարազատի  նկատմամբ և մի քանի անգամ գումար ու թանկարժեք իրեր շորթել։

Տեղի ունեցածի շուրջ վիճաբանության ընթացքում էլ տղամարդը սպանել էր երիտասարդին։ Հանցագործության գործիք  որսորդական հրացանը հայտնաբերվել է։ Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ոստիկանությունը կոչ է անում չճշտված տեղեկություններ չհրապարակել և ժամանակից առաջ ընկնելով՝ սխալ եզրահանգումներ չանել, ինչը կարող է իրավիճակի սրման և ատելության մթնոլորտի պատճառ դառնալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular