ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չթռան. փորձագետը բացատրել է, թե ինչու հայերը այդպես էլ չօգտագործեցին ռուսական կործանիչները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

sev.tv-ն գրում է, որ 2019 թվականին Հայաստանը Ռուսաստանից գնել էր չորս Су-30СМ կործանիչ: Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ օդանավերն անվանել էր տարվա գլխավոր ձեռքբերում: Սակայն Ադրբեջանի դեմ պատերազմի ժամանակ այդ ինքնաթիռները անգամ չեն օգտագործվել՝ չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ դրանք ռազմական գործողություններում օգտագործելու իր պատրաստակամության մասին:

Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Ալեքսանդր Երմակովը բացատրել է, թե ինչու հայերը այդպես էլ խաղասեղանին չդրեցին այդ հաղթաթուղթը: Ըստ նրա՝ Հայաստանի կողմից Су-30СМ- ների գնումը ի սկզբանե շատերի կողմից տարակուսանքով էր ընկալվել: Ամենախնդրահարույց հարցը այն էր, թե ինչու գնել լիարժեք թռիչքուղի պահանջող ինքնաթիռներ, եթե երկրի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ թշնամին կարող է հարվածել այդ թռիչքուղուն ոչ թե նույնիսկ մարտավարական հեռահար ​​հրթիռներով, այլ ծանր զենիթահրթիռային համակարգերով և նման կերպ դուրս հանել խաղից այդ զինատեսակը: Բացի այդ, տարածաշրջանը գերհագեցած է հակաօդային պաշտպանության համակարգերով:

Ի դեպ, Ադրբեջանը գումարներ չի ծախսել «մեծ» ավիացիայի վրա (չհաշված իտալական ուսումնական ինքնաթիռների հնարավոր պայմանագրը, որը դեռ չի կատարվել), չնայած որ պարբերաբար գներ է ճշտել և փորձել մոտենալ «ծանրաձողին»: Դա, հավանաբար, համարվել է ոչ առաջնային: Նման գնումը հասկանալի և պատշաճ բացատրություն ունի՝ «ինչու՞ են գնել»-բացառությամբ ազգային հեղինակության պատճառով:

Իսկ ընդհանրապես, այն թե ինչու հայերը չօգտագործեցին՝ հասկանալի է: Վերոհիշյալ խնդիրներին և քաղաքական նկատառումներին ավելացել է նաև այն փաստը, որ անձնակազմը ժամանակ չի ունեցել նոր տեխնիկան լավ յուրացնելու: Բացի այդ,  ընդհամենը չորս միավոր ցանկացած տեսակի կործանիչ ի վիճակի չէ լուծել որևէ կոնկրետ առաջադրանք: Նշենք նաև, որ նախատեսված էր գնել առնվազն 10-12 միավոր Су-30СМ կործանիչ: Այնուամենայնիվ, անգամ 10-ը կամ 20 միավոր լինելու դոպքում էլ, հավանաբար, նույն կերպ չէին օգտագործվի:

2020 թվականի պատերազմը Ղարաբաղում տեղի է ունեցել գրեթե առանց երկու կողմերից մարտական ինքնաթիռների օգտագործման: Չնայած անօդաչու թռչող սարքերը շատ ակտիվ են օգտագործվել, բայց «սովորական» մարտական ավիացիան հազվադեպ է հայտնվել օդում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular