ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


50 միլիա՞րդ, թե՞ Զանգեզուր. Նիկոլ Փաշինյանի հանելուկը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ահազանգ հնչեցրեց, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին:

Արձագանք եղավ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից, սակայն իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ ականջալուր չեղան։

Եվ հիմա՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո, երբ Հայաստանը փաստացի ստանձնել է պատասխանատվություն Ադրբեջանին վերադարձնել տարածքներ, իրավիճակը արմատապես փոխվել է:

Այս առնչությամբ Գեւորգ Կոստանյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է.

«Հայտնի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացել Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով հայց հարուցելու համար: Հարցը իսկապես լուրջ է, քանի որ փոխհատուցման պահանջը կարող է հասնել մինչեւ 50 միլիարդ դոլարի, ինչը Հայաստանի համար աստղաբաշխական գումար է:

Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Փաշինյանի ստորագրելուց հետո ինքն է արդեն այդ տարածքների համար եղել պատասխանատու։ ՀՀ-ն բոլոր միջազգային փաստաթղթերում հանդես էր գալիս որպես սուբյեկտ, բայց այնքանով, որքանով ազդեցություն ուներ, այլ ոչ թե պատասխանատու էր։ Փաշինյանի ստորագրելուց հետո նա մեխանիկորեն դարձավ պատասխանատու»,-նշում է Կոստանյանը։

Նա ընդգծեց, որ փաստորեն հիմնավորեց՝ Ադրբեջանը պատրաստվել է, իսկ հիմա էլ նույնիսկ Զանգեզուրի մասին են հայտարարություններ հնչում։ Եվ, ահա, արդեն Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն նույնիսկ առաջարկ է հնչեցրել, թե այդ գումարի դիմաց հայկական կողմը կարող է տալ Զանգեզուրը։

Կոստանյանն ընդգծում է՝ տարածքներ կորցնելուց եւ այդքան զոհերից հետո այժմ էլ 50 միլիարդ են պահանջում հայկական կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular