ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտված իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պետք է հեռանա և հեռանալու է․ Արա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Գրառումը, որն Արա Զոհրաբյանն ստորագրել է որպես քաղաքացի՝ ոչ որպես պաշտոնյա, ներկայացնում ենք ստորև․

«Վարչապետը պետք է հեռանա

Նախկինների նկատմամբ ժողովրդի դժգոհության հիման վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերթով թիրախավորեցին ազգային կարևորագույն ինստիտուտներին և դիմադրության հնարավոր օջախներին, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ընտանիք ինստիտուտին, բանակին, կրթությանը, փաստաբանությանը, լրագրությանը:

Ի թիվս նշվածների, Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է՝

1) Զինված ուժերի ռազմատեխնիկական ապահովումը պատշաճ չկազմակերպելու հարցում.

2) Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու հարցում.

3) Ռուսաստանի Դաշնության հետ պատշաճ համագործակցությունը չապահովելու հարցում.

4) Բանակցությունները փակուղի տանելու հարցում.

5) Պատերազմի ընթացքում զորահավաքը պատշաճ չկազմակերպելու հարցում.

6) Պատերազմի ընթացքում ժողովրդին իրականությունից կտրելու հարցում.

7) Պատերազմի ընթացքում մարտերը (փոխօգնությունը) պատշաճ չկազմակերպելու հարցում.

8) Պատերազմը սկզբից և հետագա 44 օրերի ընթացքում ավելի վաղ չդադարեցնելու հարցում.

9) Փաստաթուղթը գաղտնիության պայմաններում ստորագրելու հարցում:

Երբ պատերազմող երկրի ժողովուրդը ղեկավար է ընտրում բանակում չծառայած սուբյեկտի, և, երբ նախկինների նկատմամբ վախն ավելի մեծ է, քան ցեղասպանվելու նկատմամբ վախը, արդյունքը սա է լինում:

Արցախի ժողովուրդը Վիտալի Բալասանյանի փոխարեն ընտրեց Արայիկ Հարությունյանին: Արդյունքը եղավ սա:

Մենք բոլորս մեղավոր ենք այս վիճակի համար:

Բայց մի բան փաստ է: Պարտված իշխանությունը պետք է հեռանա:

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և հեռանալու է:

Հ.Գ. Թուրքիայից վտանգը միշտ եղել է և կլինի: Չպետք է թուլացնենք մեր զգոնությունը: Պետք է օր առաջ սկսենք պատրաստվելը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արա Զոհրաբյան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular