ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախարարությունից հեռանալն իմ մտքում կա, նույնիսկ թղթի վրա կա». Նարինե Խաչատուրյանը հրաժարականի դիմում է գրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 10-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրված կապիտուլյացիայի փաստաթղթի մասին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  Նարինե Խաչատուրյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Խաչատուրյանը։

«Անկեղծ ասած, ես ասել եմ, որ պատրաստվում եմ հեռանալ, բայց իմ գործընկերների, նաև մյուս փոխնախարարների հետ զրույցներում հասկացել եմ, որ այս պահին շատ գործեր ունենք անելու, ուղղակի չենք կարող կառույցն անդամահատել։ Իսկապես շատ գործ կա անելու, հատկապես հիմա։ Սակայն նախարարությունից հեռանալն իմ մտքում կա, նույնիսկ թղթի վրա կա, որևէ վայրկյանի այն կարող է հրապարակվել։ Բայց կրկնում եմ՝ մենք քննարկեցինք ու հասկացանք, որ այս պահին ճիշտ կլինի ուղղակի գործել, այդ թուղթը սեղանին դնելը միշտ էլ կա ու կա։ Հոգեբանորեն ես պատրաստ եմ դրան»,- նշեց Նարինե Խաչատուրյանը։

Հիշեցնենք, որ պաշտոններից ազատվել են Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Լուրեր էին շրջանառվում, որ հրաժարականի դիմում է  ներկայացրել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն լուրը նախարարությունից հերքել էին։

Ի դեպ, այս ընթացքում հրաժարականի դիմումներ են ներկայացրել փոխնախարարներ, վարչության պետեր։ Իշխանական երկու պատգամավոր դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, իսկ մեկ պատգամավոր էլ վայր է դրել մանդատը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular