ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխական փուչ խոստումներն ու առօրյա իրականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես հայտնի է՝ իշխանությունները ժամանակին ոսկե սարեր էին խոստանում հասարակությանը։ Գալու են ու երկիրը վերածեն դրախտի, «Նոր Հայաստան» են կառուցելու, որտեղ մարդիկ ապրելու են ազատ, արժանապատիվ ու երջանիկ։ Մի՞թե սա էր այդ Հայաստանը, մի՞թե այսպիսի Հայաստան էր ուզում ունենալ իշխանությունների հռչակած հպարտ քաղաքացին։ Հարցրե՞լ եք, թե հիմա ինչքանո՞վ է քաղաքացին ազատ, արժանապատիվ ու երջանիկ։ Եթե չեք հարցրել, դուրս եկեք փողոց ու հարցրեք։ Դրան զուգահեռ «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռացողները գրչի մեկ հարվածով կոտրեցին հայ ժողովրդի երազանքները, երկիրը կանգնեցրին անդունդի եզրին։ Ու այսօր դեռ արդարացում են փնտրում։ Ըստ էության՝ իշխանափոխությունը չտվեց այն, ինչ ակնկալում էին մարդիկ։ Այսօր ամեն ինչ Հայաստանում շատ ավելի վատն է, քան ունեինք իշխանափոխությունից առաջ։ Խոսքը ստեղծված անառողջ ու գաղջ մթնոլորտի մասին չէ։
 
Խոսքը նույնիսկ Ղարաբաղի ու Հայաստանի շուրջ ստեղծված ծանր կացության մասին չէ։ Դա բոլորն էլ տեսնում են։ Խոսքն այն տնտեսական ու սոցիալական իրավիճակի մասին է, որին բախվել ենք իշխանափոխությունից 2,5 տարի հետո։ Դիտարկենք, թե ինչ տվեց իշխանափոխությունը Հայաստանի հպարտ քաղաքացուն։ Տվեց այն, որ այսօր արդեն վտանգված է ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգությունը։ Սեփական երկրում մարդիկ սեփական կարծիքը հայտնելու իրավունք ու հնարավորություն չունեն։ Սեփական կարծիք ունենալու համար կարող են մարդուն ահաբեկել, ձերբակալել ու բանտ նստեցնել։ Թավիշ խոստացողները խոստանում էին տնտեսությունը ծաղկեցնել, բայց 2,5 տարի հետո տնտեսությունը հայտնվել է կոլապսի մեջ։ Չկա զարգացում։ Առաջ գնալու փոխարեն՝ հետ ենք գնում։ Տնտեսությունը ճգնաժամի մեջ է, ու այն գնալով խորանում է։ Անգամ այս տարի սպասվող խորը անկումից հետո հաջորդ տարի ունենք չափազանց համեստ սպասելիքներ։
 
Մեկ-երկու ամիս առաջ, երբ նոր էր ներկայացվում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, կառավարությունը հույս ուներ, որ 2021թ. կլինի 4,8 տոկոս տնտեսական աճ։ Այսօր արդեն դա նույնիսկ անհնարին է համարվում։ Նախ՝ 4,8-ը դարձավ 4,6 տոկոս, հիմա էլ խոսվում է 3,2 տոկոսի մասին։ Ու սա՝ այս տարի սպասվող խորն անկումից հետո։ Այս տարվա համար կանխատեսվող 7 տոկոս տնտեսական անկման դիմաց՝ հաջորդ տարվա ակնկալիքը հազիվ 3,2 տոկոս աճն է։ Իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարի դեռ չենք կարողանալու վերականգնել այն, ինչ ունեինք 2019թ.։ 4,8 տոկոսի աճի պարագայում, կանխատեսվում էր, որ հաջորդ տարի ՀՆԱ-ն կհասնի 6 տրիլիոն 598 միլիարդի։ Բայց 4,8 տոկոսի աճի հավանականություն այլևս չունենք։ Վերջին կանխատեսումը կանգնել է 3,2 տոկոսի վրա։ Համեմատության համար ասենք, որ միայն 2017թ. կամ իշխանափոխությունից 1 տարի առաջ Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել էր 517 միլիարդով։ Հիմա 3 տարվա կտրվածքով ավելի ցածր ցուցանիշ ենք սպասում։ Այն, ինչ տեղի է ունենում տնտեսության մեջ, բնականաբար, չի կարող չազդել նաև բյուջեի եկամուտների վրա։ Խոսքը հարկային եկամուտների մասին է։ Թռիչքային աճեր ու հեղափոխական զարգացումներ ունենալու համար նախ և առաջ պետք էր պատրաստել տնտեսությունը։ Բայց մեր տնտեսությունը պատրաստ չէր դրան ու հիմա էլ պատրաստ չէ։ Ընդամենը մեկ ցնցում էր պետք, որպեսզի տարիներով հետ գլորվեինք։ Հիմա ստիպված ենք ամեն ինչ նորից սկսել։ Իսկ այդպես հետ ու առաջ անելով՝ հաստատ հեռուն չենք գնա։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular