ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնադրամի փողերի մութ ճակատագիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայտնի դարձավ, որ պատերազմի օրերին, երբ աշխարհասփյուռ հայությունը հանգանակություն էր անում Արցախին օգնելու համար, պարզվում է՝ գումարների մի մասը հայտնվել է պետբյուջեում։ Սա արտառոց է նրանով, որ մինչև հիմա երբևէ նման բան չէր եղել։ Կարևոր չէ, թե դա ինչ նպատակով է արվել։ Խնդիրն այն է, որ մտնելով բյուջե՝ այդ գումարները դառնում են բյուջետային եկամուտ։ Ստացվում է այնպես, որ այստեղ էլ է կառավարությունը որոշել սեփական շահն առաջ տանել։ Համայն հայությունը գումարներ է հավաքում Արցախին օգնելու համար, բայց տպավորություն է, որ դրանք տրամադրում է կառավարությունը։ Իրականում զարմանալի չէ, որ այս փաստը՝ ինչպես կառավարությունը, այնպես էլ՝ Հիմնադրամը աշխատել են հնարավորինս թաքուն պահել։ Բայց, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, այն ջրի երես դուրս եկավ, ու հիմա կառավարությունը ստիպված է խոստովանել, որ Հիմնադրամի գումարների մի մասը, ինչ-որ անհասկանալի ճանապարհով, հայտնվել է բյուջեում։ Հիմնադրամում որոշել են նվիրաբերված գումարները վերանվիրաբերել կառավարությանը։ Երկար լռությունից հետո այս մասին ԱԺ-ում հայտարարել է Մհեր Գրիգորյանը:

Ըստ էության՝ դեռ հարց է, թե փոխվարչապետի ասած մեկ կենտրոնի միջոցով կատարված ծախսերը որքանով են արդյունավետ, առավել ևս՝ նպատակային եղել։ Հիմնադրամը, ինչպես հավաստիացնում է Մ.Գրիգորյանը, պատրաստվում է առաջիկայում հաշվետվություն տրամադրել այդ մասին։ Բայց մինչ այդ արդեն կարծես պարզ է, թե ինչի համար են օգտագործվել այդ գումարները։ Ըստ էության, դրանց հաշվին են վճարվել Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կենսաթոշակները։ Չնայած դա ծախս է, որը նախատեսված է բյուջեում, և բյուջեն ինքը պետք է հոգար այդ ծախսերը։ Հիմնադրամի հաշվին կարող էին ընդամենը լրացուցիչ միջոցներ հատկացնել՝ մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելու համար։ Հավանաբար պետական բյուջեին Հիմնադրամի կատարած նվիրատվությունների հաշվին է կառավարությունը պատրաստվում նաև միանվագ ֆինանսական օժանդակություն տրամադրել Արցախի քաղաքացիներին։

Թե Հիմնադրամից պետբյուջեին ինչքան գումար է նվիրաբերվել մինչև հիմա, առայժմ գաղտնի է պահվում։ Հայտնի է սակայն, որ դրամահավաքի ընթացքում հավաքվել է գրեթե 170 մլն դոլար։ Իրականում սա բավական լուրջ գումար է, որը կարող էր շատ ավելի արդյունավետ օգտագործվել՝ համակարգային խնդիրներ լուծելու, և ոչ թե՝ սոցիալական կամ առողջապահական ծրագրերը ֆինանսավորելու համար։ Հատկապես որ, դրանք մեծամասամբ բյուջետային ծախսեր են և պետք է կատարվեին բյուջեի միջոցների հաշվին։ Բայց, քանի որ բյուջեում փող չկա, կառավարությունն, ըստ էության, որոշել է Հիմնադրամի միջոցներով միանգամից 2 նապաստակ խփել. մի կողմից՝ թուլացնել պատերազմի հետևանքով առաջացած բյուջեի բեռը, մյուս կողմից՝ լուծել բյուջետային եկամուտների հետ կապված խնդիրը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular