ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թույլ չտա´ք, որ հեռացող դավաճանը ձեր անունը օգտագործի իր անձնական շահի համար. Արթուր Վանեցյանը դիմել է այն մարդկանց, ում Փաշինյանը պաշտոններ է առաջարկում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կոչը՝ ուղղված այն մարդկանց, ում Նիկոլ Փաշինյանն այս օրերին նախարարական պորտֆելներ ու այլ պաշտոններ է առաջարկում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Իր ավարտված իշխանությունը ևս մի որոշ ժամանակ պահելու համար Ն. Փաշինյանը տարբեր մարդկանց, այդ թվում՝ հեղինակություն և վաստակ ունեցող մարդկանց, առաջարկում է նախարարական պորտֆելներ ու այլ պաշտոններ։

Փաշինյանը սպառված է թե´ որպես վարչապետ, թե´ որպես մարդ։ Որևէ պարկեշտ մարդ չի աշխատի իր հետ, չի լինի կողքին, չի հավատա իրեն։ Բոլոր գիտակից մարդիկ այսօր նրանից տարանջատվում են, քանի որ հասկացել են՝ նրա ուզածը ոչ թե երկիրը, այլ ինքն իրեն փրկելն է։

Դիմում եմ բոլոր նրանց, ում Փաշինյանը կառաջարկի պաշտոններ. ընդունելով առաջարկը՝ նույն պահին դուք դառնալու եք նրա դավաճանության համահեղինակը, դուք նրա հետ կիսելու եք պատասխանատվությունը։ Պատմության մեջ մնալու եք որպես Շուշին, Հադրութը, Մարտունու ու Մարտակերտի գյուղերը, Քարվաճառի ճանապարհը, Ղազանչեցոցը, Ամարասը թուրքին հանձնած առաջնորդի կառավարության անդամ։

Հարգելինե՛րս, այդ մարդը թուրքին զիջեց մեր Հայրենիքը, այդ մարդը դարձավ հազարավոր զոհերի ու ավերածությունների պատճառ և հիմա փորձում է ձեր հեղինակության միջոցով ինքնափրկվել։

Ես հասկանում եմ շատերի ցանկությունը՝ այս դժվար պահին իրենց մասնագիտական կարողություններով ու գիտելիքներով օգտակար լինելու պետությանը և ժողովրդին։ Եվ դուք դա անպայման անելու եք։ Շատ կարճ ժամանակ հետո մեր երկրի բոլոր կարող և ունակ մարդիկ՝ դուք, մենք, բոլորս, գիշեր-ցերեկ աշխատելու ենք մեր երկրի վերականգնման, գուցե՝ փրկության համար։

Իսկ հիմա իմ կոչն է՝ թույլ չտա´ք, որ հեռացող դավաճանը ձեր անունը օգտագործի իր անձնական շահի համար։ Մերժե´ք դավաճանին, որ հետո բոլորս միասին փրկենք երկիրը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular