ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լենայի անմեղսունակությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին ԱԺ-ում Լենա Նազարյանը, անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հեկտեմբերի 19-20-ին ինքը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հնարավորինս ձեռնտու պայմաններով կանգնեցնել պատերազմը, ասել է. «Երբ հայկական կողմը տեսել է, որ իրավիճակը ծանր է, համաձայնել է 7 շրջանի վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է նաև Շուշին: Հայկական կողմը Շուշին հանձնելն անընդունելի է համարել և որոշել է պայքարը շարունակել` մտածելով, որ կունենանք ռազմական բեկում: Դա տեղի չի ունեցել, և այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կետում: Եթե հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը համաձայներ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու համար: Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»:

Ըստ էության՝ ի՞նչ է ստացվում․ Նազարյանը խոստովանել է որ հոկտեմբերի 19-20-ին իրոք հնարավոր է եղել կանգնեցնել պատերազմը, առանց Շուշին հանձնելու, ընդամենը համաձայնվելով ինչ-որ փախստականների վերադարձի պայմանով, քաղաքը պահելով հայակական վերահսկողության տակ։ Ստացվում է, որ այդ պահին կանգնեցնելով մենք ոչ միայն չէինք հանձնի հաղթանակի սիմվոլ Շուշին, այլ նաև կփրկվեին մեր հազարավոր զինվորների կյանքեր։ Պատկերացնու՞մ եք, և դրան Փաշինյանը չի գնացել, որ իրեն չասեն Շուշին հանձնել ես։ Փաստացի, Նազարյանը միամտորեն, երևի թե, բացահայտեց, որ իրենք շատ էլ լավ իմացել են, որ հնարավոր չէ հաղթել պատերազմում, նստել սպասել են թե հրաշք կարող է լինել, և հնարավոր է բեկում ունենալ, չմտածելով, որ ռազմաճակատում ամեն րոպե հայ զինվոր է զոհվում։ Հավելենք, որ Օնիկ Գասպարյանը և այլ բարձրաստիճան հրամանատարներ զգուշացրել են Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, որ պետք է անհապաղ կանգնեցնել, էլ ավելի մեծ կորուստներից խուսափելու համար՝ սրանք մտածել են թե՞ իրենց կմեղադրեն, չեն մեղադրի։ Ուղղակի իշխող խմբակին հիշեցնենք, որ այդ կորուստները միայն կիլոմետրերով հողեր չեն, դրանք քաղաքաներ և գյուղեր են, մարկանց պապական տներ են, ապրուստ, բիզնես, գերեզման, հուշարձան, սրբատեղի և, իհարկե, մեր 18-20 տարեկան տարիքից սկսած զինվորների կիսատ մնացած կյանքերն են, այդ բազմաթիվ զոհերի ընտանիքների խեղված ճակատագրերն են։

Դիցուկ ներկայացնենք մի իրավիճակ, որ նոյեմբերի 19-20-ից հետո զոհված հերոսի ծնողն իմանում է, որ կարելի էր կանգնեցնել, իսկ չի կանգնեցվել, որովհետև մտածել են, թե իրենց կմեղադրեն, որ իրենք համաձայնվել են՝ Շուշի ինչ-որ ադրբեջանցի փախստականներ գան։ Ստացվում է որ այդ պատերազմական դաժանագույն օրերին այս մարդիկ նստել մտածել են ոչ թե հայրենիքը, կամ զինվորների կյանքը փրկելու մասին, այլ թե ինչ կասեն, ինչում կմեղադրեն իրենց։ Մտածել են իրենց իմիջի մասին, որն այնքան թանկ է, որ մինչ օրս դեռ չեն գիտակցել, թե ինչ ողբերգություն են բերել մեր բոլորիս տները, շարունակ խոսում են իրենցից։ Իսկ հիմա Շուշին հայաթափվել է, այնտեղ հիմա բացառապես ադրբեջանցիներ են, իսկ նոյեմբերի 19-20-ից հետո բոլոր զոհերի պատճառը հենց այդ որոշման արդյունքն է։ Ու այսքանից հետո Նազարյանը ասում է, որ Փաշինյանից բացի ուրիշ վարչապետ չի պատկերացնում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular