ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական սեփական կետի և իրականության միջև գոյացած անդունդի հետքերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախկինում բազմիցս տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ հուշել և ակնարկել են, որ Արցախի հարցն օր-օրի վտանգելուց բացի վտանգի տակ է նաև Արցախի Հանրապետությունը, բայց, փաստորեն, Հայաստանի իշխանությունները գնացին ոչ թե այդ զգուշացումները որպես՝ ի գիտություն ընդունելու, այլ՝ բացառման և Արցախի ու Հայաստանի ինքնակործանման ճանապարհով: Փաշինյանը թեև բանակցությունները որոշել էր սկսել իր սեփական կետից, բայց, փաստորեն այդ կետը, մեծ հաշվով այդպես էլ չգտնվեց: Եվ, Փաշինյանի կոչերը, թե Ադրբեջանական կողմը ևս կառուցողական է տրամադրված, մեղմ ասած՝ սխալ էր: Սխալ էին նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից առաջ քաշված թեզերը: Սեփական երկրի հանդեպ թշնամաբար տրամադրված և դպրոցական նստարանից մինչև անվերջություն հայատյացություն ներարկող հակառակորդ պետության առաջնորդն ինչքան էլ որ, Փաշինյանի կարծիքով՝ կրթված լիներ, միևնույն է, դա չէր նշանակում, որ վստահելի էր և Փաշինյանի՝ սեփական կետից սկսված բանակցություններն ընդունելու դիրքորոշում կարող էր ունենալ: Թե՛ Փաշինյանի, և թե՛ նրա կնոջ անտրամաբանական հայտարարությունները չէին կարող նոր բանակցությունների սեփական կետ դառնալ, քանի որ դրանք մեծ հաշվով ուղղված էին սեփական երկրի ու ժողովրդի դեմ, ոչ թե հանուն բոլորի համերաշխության և բարեկեցության:

2020-ի հուլիսի 12-ի կեսօրից հայ-ադրբեջանական սահմանին սկսված թեժ մարտերը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ամենաթեժն էին, որը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեռևս ամիսներ առաջ վերափոխված հռետորաբանության ուղիղ արտահայտությունն էր: «Ադրբեջանի մոտ մեծացել էր առավելապաշտական զգացումը, որն ուղեկցվում էր անպատժելիության զգացումով: Միևնույն ժամանակ բանակցային ցայտնոտն ու քաոսը, իրար հետ կապ չունեցող տարաբնույթ հայտարարությունները իր ծրագրերը մտքից բերելու օրակարգ և փորձելու կյանքի կոչել»,- տավուշյան դեպքերի մասին տեսակետ է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Տավուշյան դեպքերց հետո արդեն Թուրքիան ակսեց խոսել Արդբեջանին բացահայտ աջակցություն ցուցաբերելու մասին, որը շարունակվեց նաև Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի տեսքով, իսկ հայկական կողմը Ռուսաստանի հետ շփումներում բավարարվեց միայն արտգործնախարարների մակարդակով իրականացված հեռախոսազրույցով: Դրան հաջորդեցին թուրք-ադրբեջանական նախիջևանյան համատեղ զորավարժությունները, որը խոսում էր թուրքական ռազմաքաղաքական ներկայության մասին՝ Հարավային Կովկասում: Այդ օրերին քաղաքական գործիչ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այս ամենը վկայում է աշխարհաքաղաքական մեծագույն փոփխության մասին: Ավելին՝ Թուրքիայի ղեկավարությունը արդեն իսկ հայտարարել էր, որ պատրաստ է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Բայց հայկական իշխանություններն այդպես էլ հաշվի չառան, ո՛չ թուրքական կողմի հայտարարությունները, ո՛չ էլ Ալիևի՝ Շուշիում թեյ խմելու և մինչև Երևան հասնելու մասին հայտարարությունների խորությունը:

Ու, թեև վերջին 20 տարիների ընթացքում հայկական կողմից հաջողվում էր դիրքավորվել որպես կառուցողական կողմ և բանակցությունների ժամանակ առաջ մղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց ժողովրդի բողոքի ալիքի վրա իշխանափոխության արդյունքում Հայաստանի ղեկավարության ղեկը ստանձնած Փաշինյանը, որը որոշել էր բանակցությունները սեփական կետից սկսել, հայտարարեց, որ առանց Արցախի ղեկավարության որևէ որոշում չի կայացնի: Ու թեև Արցախի իշխանություններին բանակցային կողմ ներգրավելու ցանկությունը միշտ է եղել, բայց, ըստ վերլուծաբան Բեքարյանի, դրան հնարավոր կլիներ հասնել քայլերի մանրակրկիտ հաշվարկի արդյունքում միայն, որը նոր իշխանությունները չէր կարողանում իրականացնել: Ավելին օր-օրի հեռանում էր բանակցային ձևաչափից: Ավելին՝ Փաշինյանը սկսեց նոր թեզեր հնչեցնել, թե՝ Արցախը Հայաստան է, և՝ վերջ: Փաստորեն, Փաշինյանի սեփական կետի փնտրտուքի այս հանգրվանը ևս պոպուլիստական էր, որը ևս մեկ քայլով Հայաստանին հեռացրեց բանակցային գործընթացից՝ մոտեցնելով ռազմական գործողությունների հնարավորությանը: Փաշինյանական Հայաստանի մասին ավելի մանրանասն ներկայացված է «Հայրենիք զարգացման հիմնադրամի» օժանդակությամբ իրականացված լրագրողական հետաքննության շրջանակներում, որն առաջին անգամ հեռարձակվել է դեռևս սեպտեմբերի 4-ին, որը ներկայացված է ստորև:

Գևորգ Կարապետյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular