ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞վ էր 44 օր զբաղված իր հրաժարականի պահանջը չընդունող նախարարը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում պատերազմական գործողությունների մեկնարկից առաջ Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ մեկ թեմաներից էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը: Պատճառն էլ համավարակի դեմ տապալված պայքարն էր: Սակայն, սեպտեմբերի 27-ից մենք թևակոխեցինք արհավիրքի մի նոր փուլ՝ մոռանալով ներքաղաքական բոլոր խնդիրները: 

Երեկ, սակայն, Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ինքն իր աշխատանքի մեջ որևէ թերություն չի տեսնում, հետևաբար չի տեսնում նաև հրաժարականի պատճառ: Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանում կտրուկ ավելացավ համամավարակով հիվանդների թիվը: Սա, իհարկե, կանխատեսելի էր, սակայն առողջապահական համակարգի ռեսուրսները, որոնք առանց այդ էլ գտնվում էին սպառման եզրին՝ ի վիճակի չեղան օպերատիվ լուծում գտնելու ստեղծված իրավիճակին: Համավարակին գումարվեց պատերազմում վիրավորում ստացածների բուժման կազմակերպումը և այս գործընթացը նույնպես սահուն չի անցել: Բազմաթիվ բողոքներ էին հնչում կապված վիրավոր զինծառայողների բուժման մերժումների կամ ուշացման հետ: Եթե անգամ նման դեպքեր գրանցվել են՝ գուցե և դրա տակ որևէ միտում չի եղել, նման խնդիրների առաջացման պատճառը առողջապահական համակարգի մաշվածությունն է, ռեսուրսների սահմանափակությունը, մարտահրավերները լուծելու անկարողունակությունը, իսկ ոլորտի նման սարսափելի վիճակի փաստացի պատասխանատուն այդ ոլորտի ղեկավարն է՝ ցանկացած երկրում: 

Պատերազմից հետո էլ անհասկանալի պրոցեսներ են տեղի ունենում կապված պատերազմում զոհված զինծառայողների իրական թվի շուրջ: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր գրառման մեջ հայտնել էր, որ իշխանությունները թաքցնում են հասարակությունից զոհվածների իրական թիվը, որը, ըստ նախկին դեսպանի, 4750 էր: Առողջապահության նախարարությունը, իհարկե, հերքեց այդ տեղեկությունը, սակայն հերքումը էլ ավելի շատ հարցեր առաջացրեց: Օրինակ, ինչպես կարող է հերքման մեջ ներկայացված թիվը նախորդ օրը ներկայացված թվից տարբերվել 1000-ով, այսինքն Մինասյանի գրառումից հետ մեկ գիշերվա մեջ 1000 նոր զոհ ի հայտ եկավ: 

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը այսօրվա իր ասուլիսում արված բացահայտումներով ևս մեկ կնճռոտ անակնկալ մատուցեց, պարզվում է՝ Արցախ մեկնելը թույլ չտալու նպատակով կեղծվել է վերջինիս կորոնավիրուսի թեստը: Կարո՞ղ էր արդյոք նման բան լինել և այդ դեպքում՝ ո՞ւմ հրամանն են կատարել թեստավորման արդյունքները կեղծող բժիշկները:

Այս ամենը հիմք է տալիս պնդելու, որ եթե առողջապահության նախարարը լիովին գոհ է իր աշխատանքից և չի տեսնում որևէ հիմք իր հրաժարականի համար, ապա նույնը չենք կարող ասել հասարակության լայն հատվածների մասին: Հայաստանին և մեր առողջապահության համակարգին ակնհայտորեն ծանր օրեր են սպասվում և հարց է առաջանում` արդյո՞ք ոլորտը տապալած նախարարը և իր թիմը կարող է այդ խնդիրների լուծում գտնել… 

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular