ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք ՌԴ-ին հաջողվեց վերջ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին. ԼՂ-ն կրկին «սառեցված» հակամարտություն է». Սթիվեն Սեստանովիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դադարեցվեց կրակը, իրականում շատ ավելին է, քան սոսկ ռազմական գործողությունների դադարեցում: Դրանում փաստացի կան վերջնական հաշության պայմանագրի բազմաթիվ տարրեր: Քանի որ ռազմական գործողությունների ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ նախկին պայմանավորվածությունները խախտվել են, նոր հայտարարության վերաբերյալ վատատեսությունը հասկանալի է, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ գործարքը երկարաժամկետ կլինի: Նման կարծիք է հայտնել հեղինակավոր Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, դիվանագետ Սթիվեն Սեստանովիչը:

Որքա՞ն երկար կտևի խաղաղությունը

Մոտ երկու հազար խաղաղպահի ներկայության պայմաններում նախագահ Ալիևի համար չափազանց անխոհեմ կլիներ նոր հարձակման մասին հրաման տալը՝ իմանալով, որ իր զորքերը կարող են ի վերջո կռվի մեջ մտնել ռուսական զորքերի հետ: Դեռևս հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը հստակ ակնարկել է, որ Ռուսաստանը Հայաստանին պաշտպանելու հարցով չի միջամտի, քանի դեռ ՀՀ տարածքը հարձակման չի ենթարկվել: Սակայն հիմա, երբ ԼՂ-ում տեղակայված են ռուսական զորքեր, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում նրանք ստիպված կլինեն միջամտել: Մինչդեռ Ադրբեջանը, ըստ հիշյալ հայտարարության, իրավասու չէ նախանշված ժամկետից շուտ պահանջել ռուս խաղաղապահների դուրսբերումը: Եթե Ադրբեջանը փորձի արդեն ունեցած հաղթանակից էլ այն կողմ գնալ ու վերցնել ամբողջ ԼՂ-ն, իրեն ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի, նույնիսկ եթե ռուսական զորքերի հետ բախումից հնարավոր լինի խուսափել: Այս պարագայում Ադրբեջանը ստիպված կլինի ընտրություն կատարել հայ բնակչության էթնիկ զտումների և դաժան շրջափակման միջև:

Կարո՞ղ է դիվանագիտությունն ամրապնդել խաղաղությունը

Նույնիսկ եթե ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն, դժվար թե դրանց հաջորդեն դիվանագիտական լուրջ քայլեր. Ալիևը հրապարակավ բացառել է ԼՂ ինքնավարության կարգավիճակի հնարավորությունը, քանի դեռ ինքը նախագահ է: Իսկ Հայաստանի համար ներքաղաքական բանավեճերում գլխավոր հարցը լինելու է՝ ում վրա դնել ռազմական պարտության մեղքը: Ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունն Ադրբեջանի հետ երկխոսելու համար քիչ խթաններ կունենա:

Լեռնային Ղարաբաղը տասնամյակներ շարունակ համարվում էր «սառեցված» հակամարտություն, սակայն կարճատև և անակնկալ «հալեցումից» հետո, այն կրկին դարձավ «սառեցված»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular