Երևանում ակցիայի մասնակիցներից 24 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)
ՎԻԴԵՈԵրևան քաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ էին նախաձեռնել, նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քաղաքացիները նաև կարճ ժամանակով փողոցներ փակեցին, մարդկանց կոչ անելով միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին, որովհետև պարտված ղեկավար ՀՀ-ն չպետք է ունենա:
Ակցիայի մասնակիցները մայրաքաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկվեցին:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ոստիկանության բաժիններ է տարվել 24 անձ: