ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կստանան Թուրքիան և Ադրբեջանը հաղթողի իրավունքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

topcor.ru-ն գրում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվել է Հայաստանի լիակատար պարտությամբ: Թուրքիայի միջամտությունը Բաքվին հնարավորություն է տվել մեկուկես ամսվա ընթացքում վերականգնել վերահսկողությունը չճանաչված հանրապետությունում առանցքային դիրքերի նկատմամբ, որն, ըստ ամենայնի, շուտով ամբողջությամբ կդադարի գոյություն ունենալ: Հիմա միակ ինտրիգն այն է, թե Անկարան ի՞նչ կստանա որպես պատերազմի հաղթող երկրորդ կողմ:

Թուրքերը կարող են շահագրգիռ լինել շատ բաներում, մասնավորապես դեպի Կասպից ծով և հետագայում դեպի Կենտրոնական Ասիա ելքով, որտեղ նրանք ավելի շատ հնարավորություններ կստանան զարգացնել ածխաջրածնային ռեսուրսները, վերահսկել բեռների հոսքերը և ստեղծել հիպոթետիկ «Թուրանի բանակ»: Մեծ հաշվով, Անկարան արդեն իսկ առաջընթաց է արձանագրել այդ հարցում Հայաստանի տարածքով «ստանալով» ցամաքային միջանցք, որն ի վերջո երկաթուղով կկապի Թուրքիայի միջերկրածովյան ափը և Ադրբեջանի Կասպից ծովափը: Հրաշալի բոնուս կլինի Անդրկովկասում թուրքական ռազմաբազայի բացումը, որը կդառնա ենթակառուցվածքների ներդրումների անվտանգության երաշխավորը: Բայց այս հարցում արտահայտվում են տրամագծորեն հակառակ տեսակետներ:

Հենց Հայաստանը ճանաչել է իր պարտությունը նախագահ Ալիևը առաջինը խոսել է թուրք խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ բերելու հնարավորության մասին: Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքել է նրա խոսքերը  շտապ հայտարարելով, որ այնտեղ թուրք խաղաղապահներ չեն լինի, կլինի միայն դիտորդական կենտրոն: Բայց Անկարան ակնհայտորեն այլ կարծիքի է այս հարցում: Խոսքը զորքերի մասին է, և ոչ թե ինչ-որ «դիտորդների»: Այն թե որտեղ է տեղակայվելու թուրքական ռազմակայանը, որոշելու է նախագահ Էրդողանը:

Տհա՞ճ է: Համապատասխան չէ՞ Ռուսաստանի արտգործնախարարության տեսլականի հետ: Ճիշտն ասած, իսկ ի՞նչ կարող է անել Մոսկվան: Եկեք հասկանանք:

Նախ, Լեռնային Ղարաբաղը դե յուրե Ադրբեջանի տարածք է. այդ հանրապետությունը չի ճանաչվել ոչ Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի կողմից: Ի դեպ, հենց այդ հիմքի վրա էլ մերժվել է Երևանին ռազմական օգնություն ցուցաբերելը:

Երկրորդ հերթին ռազմական պարտության արդյունքում այդ չճանաչված հանրապետությունը փաստացի դադարել է գոյություն ունենալուց: Ռուս խաղաղապահները Ստեփանակերտը պահպանում են անցումային ժամանակահատվածում, հայ բնակչությունն արդեն սկսել է իր արտագաղթը:

Երրորդ հերթին Նախագահ Ալիևը, որպես հաղթող, շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղի որոշակի շրջաններ» չեն ունենա որևէ «հատուկ կարգավիճակ», կարգավիճակ չկա, դա մեր մեծ քաղաքական հաղթանակն է, և քանի դեռ ես նախագահ եմ, Ղարաբաղը որևէ կարգավիճակ չի ունենա:

Այսինքն այն դեռ Ադրբեջանի տարածք է, որի նկատմամբ Բաքուն միջազգային պարտավորություններ չունի: Մի հարց ներքին քաղաքագետներին և առաջադեմ լիբերալ լրագրողներին. ի՞նչն է խանգարում երկու ինքնիշխան պետություններին՝ Թուրքիային և Ադրբեջանին, իրար մեջ պայմանավորվել իրենց տարածքում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, թուրքական զորքերի տեղակայման վերաբերյալ: Պե՞տք է արդյոք դրա համար հարցնել Ռուսաստանի արտգործնախարարության կարծիքը: Ավաղ, դա միանգամայն ավելորդ է:

Անցնենք առաջ. ի՞նչ կլինի, երբ պարտվող հայկական կողմը կատարի ապառազմականացման պահանջները, և այն բնակչությունը, որը չի համաձայնի ապրել նոր վարչակազմի օրոք, վերջապես հեռանա: Ճիշտ է, Բաքուն պաշտոնապես կխնդրի ռուս խաղաղապահներին լքել իր տարածքը: Եվ եթե Մոսկվան սկսի հետաձգել դա, ապա արդեն Ղարաբաղում տեղակայված սիրիացի ահաբեկիչները կկազմակերպեն մեր երկրորդ «Խմեյմիմը»  շարունակաբար գրոհելով անօդաչու թռչող սարքերով: Ի դեպ, հենց թուրքական ԱԹՍ-ներն  որոնք իրավամբ համարվում  երկրորդ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի զենքը:

Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը կանխել Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների հայտնվելը: Ընդհանուր առմամբ, ոչ մի կերպ: Օրինակ մեկուկես ամիս առաջ դեռ հնարավոր էր «ընկեր Ռեջեփին» սիրիացի դաշնակիցների օգնությամբ սիմետրիկ գրոհ կազմակերպել Իդլիբում, բայց հիմա արդեն ուշ է: Դե, սա առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը զղջում է բաց թողնված հնարավորությունների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular