ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանական» համաձայնագրի ամենավտանգավոր կետը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անդրադառնանք նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ համաձայնագրին․ ո՞րն է ամենավտանգավոր կետը: Միանշանակ վստահաբար կարող ենք փաստել, որ մեր այսօրվա անգլուխ «գլխավոր» հրամանատարը չի հասկացել և ինչքան էլ որ հավաքի իր ողջ գիտությունը, մեկ է` չի հասկանա, թե ինչ է արել: Դա Մեղրիի միջանցքով թուրքերին տրանսպորտային ճանապարհ տրամադրելն է: Պատճառ ունենք պնդելու, որ նա չի հասկացել: Երբ խոսում էր այդ կետի մասին, առաջ էր քաշում մեկ այլ կետ, որով ուզում էր իբր մեզ ուրախացներ: Եվ օրինակ բերեց Երասխից ուղղակի Նախիջևանով Իրան հասնելու ճանապարհի գործարկման մասին, որը մեր երկրին տալու է տնտեսական զարգացման հնարավորություն: Ըստ էության՝ հարցնենք ամենապարզ մարդուց` Երևան-Մեղրի գծում աշխատող` թեկուզև մի համեստ ուղևոր փոխադրող վարորդից: Նա ավելի հստակ և իրական պատկերացում կտա ձեզ, թե ինչ կկատարվի, եթե բացվի Երասխ-Նախիջևան-Իրան մայրուղին: Մեքենաները Երասխից Իրանի Ջուլֆա սահմանային քաղաք կհասնեն ընդամենը 120 կիլոմետր ևս կտրելուց հետո՝ մաքուր հարթավայրային ճանապարհով: Նույնը և Իրանից Երևան գնացող մեքենաները: Սա նշանակում է սպանել Մեղրին և Սյունիքն ընդհանրապես: Այլևս ո՞վ կհամաձայնի Երևանից Երասխ և այնուհետ Իրան մեկնի` 120 կիլոմետրի փոխարեն անցնելով 350 կիլոմետր երկարությամբ՝ լեռնային և եղանակային պայմաններից կախված ճանապարհով: Իսկ Իրանից Հայաստան գնացող տրանսպորտը սկսվում է իրանական Ջուլֆա սահմանային քաղաքից: Այդտեղից, Իրանի հողում, շուրջ 100 կիլոմետր ճանապարհը՝ հակառակ ուղղությամբ, գնում հասնում է Մեղրիի անցակետ: Իսկ Մեղրիից Երևան հասնելու համար նույն 350 կիլոմետրը պիտի կտրեն, մինչև հասնեն Երասխ, այն էլ` խիստ լեռնային ճանապարհներով:

Փաշինյանական տխրահռչակ համաձայնագրի ստորագրումով Ադրբեջանին թույլ ենք տալիս, որ Նախիջևանին դուրս բերի այս կիսաշրջափակված վիճակից: Անարգել միանա մայր երկրին՝ Ադրբեջանին, և սկսի ծաղկել ու բարգավաճել: Նաև թույլ ենք տալիս Թուրքիային, որ հենց այդ երթուղով, առանց իրանական ճանապարհների շրջանցիկ գծերի, հասնի Բաքու: Այդ ճանապարհին են գտնվում նաև Արցախի հարավային ու դաշտային տարածքները, որոնք Ադրբեջանի՝ նույնիսկ սովետական տիրապետության տակ եղած ժամանակ խիստ սակավաբնակ են եղել: Այսպիսով, միանգամայն կաշխուժանա և ադրբեջանցիներով կլցվի նաև այդ շրջանը՝ թրքական ապրանքների առատությամբ ու ներդրումներով: Մի կարևոր հանգամանք ևս. Իրանը, որ խորքում բարեկամ է մեզ և ինչ-որ չափով լծակներ ուներ իր ձեռքում՝ Ադրբեջանին դեպի Նախիջևան ճամփա տալ-չտալու առումով, այլևս զրկվում է այդ լծակներից:

Մի խոսքով՝ աշխուժացնում ենք Նախիջևանը, աշխուժացնում ենք Արցախի հարավային` ադրբեջանական շրջանները, աշխուժացնում ենք Թուրքիայի Բայազետի և այդ շրջանների գյուղերն ու քաղաքները, կրճատում ենք Իրանի հնարավոր լծակները, որոնք հաճախ գործում էին մեր օգտին, Թուրքիային հասցնում ենք Բաքու՝ ուղիղ գծով, և մեռցնում ենք Մեղրին ու Սյունիքը` ընդհանրապես: Այդ նույն հեռահար ծրագրերը, որ ունեցել են Թուրքիայի նախկին ղեկավարները, սկսում են երևան գալ: Սովետական տարիներին նրանց մի կերպ հաջողվել էր ադրբեջանցիներով լցնել Հայաստանի հարավային շրջանները` գյուղական բնակչությամբ: Ով իմանա, գուցեև նույնը կարողանան անել նաև այս միջանցքի բացվելուց հետո: Մեր կամքից անկախ, Ադրբեջանի ծայրահեղականների էմոցիոնալ վարքի պատճառով` ղարաբաղյան միտինգներին, որպես հակազդեցություն, տեղի ունեցան Սումգայիթի և Բաքվի խժդժությունները: Արդյունքում, այս շրջանների ադրբեջանցիները փոխվրեժի վախից, մասսայաբար փախան ու լքեցին Սյունիքը: Այդ օրերին Բաքվի «ապաշնորհ» ղեկավարները նոտա ստացան Թուրքիայից, ըստ որի՝ «ջուրը նետվեցին» իրենց հիսուն տարիների կրած նեղությունները... Փորձեք սակարկել նրանց հետ՝ այս կետն ընդհանրապես հանելու մասով: Եթե Ստեփանակերտն էլ զիջեք սրա դիմաց, չեն համաձայնի: Հակառակ դեպքում նրա՛նք պատրաստ կլինեն շատ բան զիջելու: Թուրքը գիտի, թե ինչ են փաթաթել մեր վզին: Իզուր չէ Ադրբեջանի ղեկավարի գլուխ գովելը, թե ինքն է պնդել այս կետի ներառումը համաձայնագրում: Եվ այս ամենը ստորագրվել է մեր «գերագույն գլխավոր հրամանատարի» թեթև ձեռքով։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular