ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տեկտոնական» շարժեր Իրանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քչերին է հայտնի, որ 1945 թվականի նոյեմբերի 18-ին այսպես կոչված «իրանյան Ադրբեջանում» սկսվեց ապստամբություն Թեհրանի դեմ, որը կազմակերպել էր ԽՍՀՄ ղեկավարությունը: Իրանական նավթի հանդեպ Ստալինի հետաքրքրությունը փորձեցին օգտագործել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարները, ծրագրելով միացում Իրանի հյուսիսում ադրբեջանաբնակ շրջանների հետ: Իոսիֆ Վիսարյոնովիչին հետաքրքրում էր սովետա-իրանյան սահմանից մոտ երկու տասնյակ կմ հեռավորության վրա հայտնաբերված նավթահորերի շահագործումը և այդ առնչությամբ Թեհրանի համաձայնություն ստանալը, որպեսզի նավթահորերը չանցնեն ամերիկյան կամ բրիտանական շահագործման: Օգտվելով հնարավորությունից, որ Երկրորդ համաշխարհայինի բերումով իրանյան տարածքում էին գտնվում խորհրդային բանակի ստորաբաժանումները, Ստալինը ադրբեջանական կոմկուսի ղեկավարների միջոցով կազմակերպեց ապստամբություն Իրանի հյուսիսում, իսկ սովետական բանակի ստարաբաժանումները ճանապարհ չտվեցին իրանյան ուժայիններին:

Ի վերջո երկարատեւ ճգնաժամից հետո Թեհրանը տվեց համաձայնությունը, ԽՍՀՄ-ը դուրս բերեց իր բանակը Իրանի տարածքից, իսկ այսպես կոչված ադրբեջանական ապստամբությունը ճնշվեց: Հետո սակայն Թեհրանը չկատարեց նավթի շահագործման առնչությամբ պայմանավորվածությունը: Ըստ էության՝ 75 տարի անց ԽՍՀՄ չկա, սակայն Իրանի հյուսիսային սահմանին տեղի են ունենում «տեկտոնական» շարժեր: Դրանք զգալիորեն արտացոլում են պատմության 100-ամյա վաղեմության այլ իրադարձություններ եւ տրամաբանություն, մասնավորապես ռուս-թուրքական համաձայնությունների առումով: Այս անգամ սակայն հավակնորդը կլինի Էրդողանը: Եթե չքանդվի Թուրքիան, ապա Թուրքիան անպայմանորեն դնելու է Իրանը քանդելու հարց, եւ այդ հարցը բնականաբար դրվելու է «Իրանյան Ադրբեջանի» համատեքստում:

Իհարկե, ներկայիս Իրանը 1945 թվականի Իրանը չէ, սակայն 2020 թվականի կովկասյան պատերազմը ցույց տվեց, որ ներկայիս Իրանն էլ չունի իր կենսական շահերը աշխույժ ռեժիմում պաշտպանելու հնարավորություն, այլապես կօգտագործեր այդ հնարավորությունն իր հյուսիսային սահմանին պատերազմ, ահաբեկիչներ եւ երրորդ երկրի ռազմական ներկայություն թույլ չտալու հարցում: Իրանի դիվանագետները, պաշտոնյաները անցնող տարիների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա երրորդ երկրի ռազմուժի տեղակայում: Մինչդեռ, Իրանը թույլ է տվել երեքն էլ: Խոսքը թե՛ պատերազմի մասին է, որի միջոցով էլ Թուրքիան ներբեռնել է ռեգիոն ահաբեկիչներ, եւ հաստատել նաեւ իր ռազմական ներկայությունը: Իր ռազմական ներկայությունն է հաստատել նաեւ Ռուսաստանը: Իրանն այս անգամ իհարկե փորձեց կանխարգելել իրադարձությունների ընթացքը եւ մեծ ծավալի ռազմական ուժ եւ սպառազինություն մոտեցնել Իրանի հյուսիսային սահմանին, որպեսզի թույլ չտա «պատմության կրկնություն»:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular