Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն․ ԱԻՊԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն: Արդեն իսկ հստակ քայլեր են կատարվում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը։
Բնակավայրերի վերականգնման ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:
«Երեկ ձևավորվել է աշխատանքային 6 խումբ: Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները: