ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժեղ այլընտրանքի «աթոռը» դեռևս թափուր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի կարծիքով, թեև ՀՀ նորանշանակ վարչապետի առաջարկած քայլերը ողջունելի են շատերի համար և հասարակության ստվար մասը ցանկանում է, որ դրանք իրականանան, սակայն չի բացառում, որ հակառակը ցանկացողներ նույնպես կլինեն, որպեսզի իրենք նույնպես վնասներ չկրեն:

Նա նաև տեսակետ է հայտնել, որ ընդդիմությունը նույնպես չի ուզում, որ նոր վարչապետը հաջողություն ունենա, քանի որ այդ դեպքում իշխանությունների վարկանիշը կբարձրանա, ինչի ժամանակ ավելի տեսանելի կդառնա ընդդիմության թուլությունը:


Խոսելով վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի՝ օրակարգային դարձած հնարավորվերադարձի մասին՝ նա նշել է, որ ԲՀԿ հիմնադիր և նախկին առաջնորդի վերադարձն առանձնապես չի կարող որևէ բան փոխել քաղաքական կյանքում, քանի որ, ըստ նրա, հնարավոր չէ հիշել, թե նրա օրոք ինչ բեկումնային քայլեր են իրականացվել:

Մասամբ ընդունելով քաղաքական վերլուծաբանի առաջին տեսակետը՝ նշենք, որ դժվար է ընդունել Ա. Պեպանյանի երկրորդ միտքը, որ Գագիկ Ծառուկյանի հիմնած կուսակցությունը կուլիսային էր և իրականում չէր կարողանում հակակշիռ դառնալ իշխող ՀՀԿ-ին: Անկեղծ ասած, կարևոր էլ չէ, թե քաղաքական որ ուժին կամ քաղաքական որ գործչին կհաջողվի ստանձնել այդ էստաֆետը: Կարևոր է, որ չխախտվի քաղաքական համամասնությունը: Եվ հանուն անկեղծության նշենք, որ իրականում ԲՀԿ-ն հենց այն այլընտրանքն էր, որն այսօր չկա և որի պատճառով էլ խախտվեց ուժեղ այլընտանք ունենալու հնարավորությունը:

Ի դեպ, ամենևին էլ կարևոր չէ, թե որպես այլընտրանքային քաղաքական ուժ որ կուսակցությունը հանդես կգա կամ այն ում «դեմքով» կներկայանա, կարևորը նրա ամուր գոյությունն ու ներկայությունն է, որն առողջարար կլինի ոչ միայն հասարակության, այլև իշխանության գործունեության համար:

Դժվար է ասել, թե արդյո՞ք Ծառուկյանը որոշում կկայացնի կրկին վերադառնալ ակտիվ քաղաքականություն, բայց այն, որ նրա հեռանալուց հետո քաղաքական դաշտում խորը անդունդ առաջացավ ու արդեն երկու տարի է, չի վերանում փաստ է:

Իսկ այն, որ վերջին շրջանում սնկի պես աճած կուսակցություններին նույնպես չի հաջողվում հակակշռող ուժ դառնալ, նույնպես մտահոգիչ է, քանի որ քիչ ժամանակ է մնացել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Չնայած ամեն ինչ դեռ կորած չէ և քաղաքական դաշտի թարմացման առաջին ազդակներն են ստացվում:

Արմինե Գրիգորյան

Orer.am վերլուծաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular