ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Հակոբյանին նկատողություն անելու համար Մոսին հեռացվե՞լ է Արցախից. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը երեկ ազատման դիմում ներկայացրեց։ Մեզ հետ զրույցում Հակոբյանը հաստատեց իր հրաժարականի մասին տեղեկությունը՝ ասելով, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրվելիք իր ասուլիսի ընթացքում։ Թե երբ է ասուլիս հրավիրելու, ասաց, որ լրացուցիչ կտեղեկացնի։

Հիշեցնենք նաեւ, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ՝ երկար տարիներ, ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը: Նա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի քեռին է։ Հիշեցնենք, որ համառ լուրեր էին շրջանառվում, թե նա փորձել է Արցախի ռազմական շտաբում գտնվող Աննա Հակոբյանին դիտողություն անել, որից հետո հեռացվել է ռազմական գործողությունների կառավարմանը մասնակցելուց եւ շտապ կանչվել է Երեւան։  

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular