ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաժարականը ժամանակի հարց է․ կոնսեսուսն առկա է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հետևելով ներհայաստանյան զարգացումներին՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի քաղաքական դաշտում «կոնսենսուս-1» իրավիճակ է ձևավորվել։ Քաղաքական գրեթե բոլոր ուժերը դեմ են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, անգամ խորհրդարանական ընդդիմությունը և հատկապես Էդմոն Մարուքյանը։ Օրինակ երեկ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն մերժեցին Նիկոլ Փաշինյանի հանդիպման առաջարկը, որի ընթացքում քննվելու էր ստեղծված իրավիճակը։ Թե՛ ԲՀԿ-ից, թե՛ ԼՀԿ-ից մեզ փոխանցեցին, որ այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, մասնավորապես ԱԱԽ նիստ կազմակերպել, սակայն հրապարակային կոչերն ու հանդիպման առաջարկն այդպես էլ չէին ընդունվել, իսկ հիմա՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո, իրենք կարող են Փաշինյանի հետ հանդիպել բացառապես մեկ օրակարգով՝ Փաշինյանի հրաժարականի։
 
Հավելենք ԼՀԿ-ն ստեղծված իրավիճակից ելքի մասին իր տեսլականը հայտնել է մի քանի օր առաջ, Մարուքյանն ասաց, որ հավատարիմ են այդ տեսլականին, համաձայն որի «պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողությունների հասած անձանց անցումային կառավարություն: Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակ է ապահովվում»։ Ըստ էության, Փաշինյանի հրավերին չարձագանքեց նաև ԲՀԿ-ն, ավելին՝ ԲՀԿ խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, որում նշված է.
«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի»»։
 
Բայց մինչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը խորհրդարանը պետք է չեղարկի ռազմական դրության մասին որոշումը, քանի որ օրենքը թույլ չի տալիս ռազմական դրության պայմաններում վարչապետին անվստահություն հայտնել, ապա ներկայացնի վարչապետի անվստահության նախագիծ։ Սակայն խնդիրն այն է, որ երկու գործընթացների համար ընդդիմությունը բավարար ձայն չունի։ Ռազմական դրությունը չեղարկելու որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այս պարագայում՝ 66 ձայնով, մինչդեռ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միասին 41 մանդատ ունեն։ Նույն ընթացակարգով է ընդունվում նաև վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծը։ Պատգամավորների 1/3-ը, նախագիծը ներկայացնելիս, նաև վարչապետի իրենց թեկնածուի անունը պետք է ներկայացնի, նախագիծը կարող է հաստատվել կրկին՝ 66 անվանական, ոչ գաղտնի քվեով։ Սակայն քաղաքական հոտառություն ունեցող գործիչները երեկ Փաշինյանի և իմքայլականների հարցուպատասխանից տպավորություն էին ստացել, որ իշխանականներից շատերն առնվազն անհաշտ են կատարվածի հետ եւ եթե ոչ այսօր, վաղը նրանք ևս պահանջելու են Փաշինյանի հրաժարականը։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular