ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային համաձայնության թե՞ անկուսկացական կառավարություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անհերքելի փաստ է այն, որ հայտնի կապիտուլացիոն հայտարարության ստորագրումից հետո այս օրերին խորհրդարանի անելիքը այն էր, որ պետք է գումարվեր, կազմակերպվեր քննարկում և Նիկոլ Փաշինյանին ներկայացներ ամեն ինչ, քանի որ ընդդիմադիր ուժերը միայն հրաժարականն է պահանջում, այդ քննարկումը չստացվեց, ստացվեց, որ Փաշինյան իր փաստարկները ներկայացրեց միայն իր թիմակիցներին: Այսօր ընդդիմությունն օրակարգ է առաջարկում, որ արտահերթ նիստով քննարկվի հայտարարության դրույթները. իսկ իշխող ուժը մերժում է, տապալում է, հետո գալիս են ու ասես ոչինչ չի եղել ու ամեն ինչի վրա թքած ունենալով պետբյուջե են քննարկում։

Ըստ էության, իշխող քաղաքական ուժը գիտի, որ ներկայումս ոչ շահեկան վիճակում է գտնվում: Տեղի ունեցող այս ողջ ֆարսը միանշանակ սխալ է, որովհետև շատ ու շատ հարցերի պատասխաններ կարելի էր ստանալ խորհրդարանի նիստի քննարկման ժամանակ: Ներկայումս ստացվել է այնպես, որ ամեն մի բևեռ անզիջում է, մի բևեռը՝ իշխող ուժը, չի ուզում ընդհանրապես քննարկել Փաշինյանի հրաժարականի հարցը, ընդդիմությունը գտնում է, որ նրա հրաժարականից բացի ուրիշ հարց չունեն քննարկելու: Փաշինյանի հրաժարականին զուգահեռ խորհրդարանական ըննդիմությունը բարձրացնում է նաև ռազմական դրության չեղարկման հարցը, պահանջում դա ևս քննարկել։ Այս առումով հարկ է փաստել, որ պարզապես ռազմական դրությունը իշխող քաղաքական ուժի ձեռքին որոշակի առումով ձեռնտու է՝ բողոքի ալիքը վերահսկելի պահելու համար, իսկ ընդդիմությունն էլ ցանկանում է ռազմական դրությունը վերանա, որ ավելի բարենպաստ պայմանների մեջ հայտնվի՝ Փաշինյանի հրաժարականի գործընթացը ակտիվացնելու, գեներացնելու համար:

Ըստ էության, կոշտ պայքար է գնում երկու կողմերն էլ անզիջում են և փաստորեն ստացվում է, որ իշխող քաղաքական ուժն իշխանություն է առանց լայն հասարակական աջակցության, իսկ ընդդիմությունն ունի լայն հասարակական աջակցություն, բայց գործընթացի վրա ազդելու ոչ մի լծակ, իշխանություն չունի, չունի մեծամասնություն պառլամենտում, չունի ուժային կառույցների վրա ազդելու հնարավորություն և ստացվել է ներքաղաքական ճգնաժամում երկու բևեռներ արդեն պայքարի խնդիր են դարձրել ոչ թե այդ հայտարարությունը, այլ այսօրվա դրությամբ պայքարի խնդրի առարկան՝ վարչապետի հանելու և կառավարությունը փոփոխելու խնդիրն է:

Պատահական չէ, որ երկրի նախագահը առաջարկում է կազմել նոր կառավարություն: Հավելենք, որ սովորաբար կա օրինաչափություն, որ տապալված քաղաքական ուժը պետք է հեռանա, սա օրինաչափություն է, ոչ թե ճշտի կամ ոչ ճշտի խնդիր: Ասինքն՝ եթե կա երկրի առջև թիվ մեկ խնդիր, այդ թիվ մեկ խնդիրը 30 տարի մեզ համար եղել է Ղարաբաղի հարցը, ցավոք սրտի, բոլոր քաղաքական ուժերը Ղարաբաղի հարցը դարձրել են ոչ թե լուծման առարկա, այլ ներքաղաքական պայքարում մանրադրամ, և ամեն մեկը մյուսի վրա ցեխ շպրտելու համար օգտագործել է Ղարաբաղյան խաղաքարտը և լոզունգը գիտենք՝ «էս ինչը ծախում է Ղարաբաղը, այն ինչը չի ծախում»: Ստեղծված իրադրությունում ամենաճիշտ տարբերակը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, կազմել ոչ թե ազգային համաձայնության կառավարություն, այլ անցումային կառավարություն, որը կլինի անկուսակցական:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular