ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում պատերազմի օրերին ՍԴ նորանշանակ նախագահը պարգևավճարներ է բաժանել, գումարներ վատնել՝ ծառայողական մեքենաների համար ավելի գոլդ համարանիշեր պատվիրելով. «Փաստինֆո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Արցախում թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիան հետ մղելու համար հազարավոր հայորդիներ կյանքի ու մահվան կռիվ էին տալիս` ՀՀ ՍԴ նորանշանակ նախագահ Արման Դիլանյանը պարգևատրումներ էր բաժանում ՍԴ աշխատակազմին, գումարներ վատնում ծառայողական մեքենաների համար ավելի գոլդ համարանիշեր պատվիրելով, այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Կայքը նոյեմբերի 2-ին հարցում է ուղարկել ՍԴ՝ պարզելու, թե ովքեր են ստացել պարգևավճար եւ որքան` ձեռնպահ մնալով մեր հավաստի տեղեկությունները հրապարակելուց, ինչով է պայմանավորված ծառայողական համարանիշերի փոփոխության անհրաժեշտությունն ու ինչ կապ ունի այն ՍԴ-ի կողմից իր սահմանադրական գործառույթների հետ, որ նման իրավիճակում գումարներ են վատնում:

ՍԴ–ն պատասխանն ուղարկել է ժամկետի խախտմամբ` հաստատելով, որ պարգեւատրումներ եղել են:  ՍԴ-ից հայտնել են, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսին ( կայքի մեր տեղեկություններով՝ վերջերին, երբ արդեն մեկ ամիս հայկական կողմը գտնվել է պատերազմի մեջ) ՍԴ նախագահ Արման Դիլանյանը կարգադրություն է ստորագրել դատարանի աշխատակազմի 84 աշխատակիցներ պարգևատրել աշխատավարձի 30%-ի չափով (կարգադրությունը չի վերաբերում ՍԴ դատավորներին)։ Բացի այդ` հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՍԴ աշխատակազմի երկու ստորաբաժանումների ղեկավարներ (յուրաքանչյուրը մեկ անգամ) ստացել են պարգևատրում՝ մեկ ամսվա աշխատավարձի դրույքաչափով։

ՍԴ-ն հաստատել է նաեւ ծառայողական համարանիշերը փոխելու մասին մեր տեղեկությունները: «2020 թվականի սեպտեմբերին Սահմանադրական դատարանի 3 նոր դատավորների ընտրությանը հաջորդել է ծառայողական ավտոմեքենաների բաշխում։ Այս երկու գործընթացների արդյունքում առաջացել է ՍԴ-ին հատկացված ծառայողական ավտոմեքենաների պետհամարանիշերի հաջորդականությունը վերականգնելու կարիք, որի համար Սահմանադրական դատարանը ՀՀ ճանապարհային ոստիկանությանը պետական տուրքի տեսքով վճարել է 138․000 ՀՀ դրամ»,- նշված է ՍԴ պատասխանում։

«Փաստինֆո»-ի այն հարցին, թե ՍԴ դատավորներին ամրակցված ծառայողական ավտոմեքենաների պետական համարանիշների փոփոխությունը որքանով կարող է նպաստել սահմանադրական արդարադատության որակի բարձրացմանը, ՍԴ-ից նշել են, թե «Հայաստանի Հանրապետության Տեղեկատվության ազատության մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, տեղեկություն են հանդիսանում «անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալները՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։ Հաշվի առնելով վերոնշյալը զերծ ենք մնում բնույթով տեղեկության վերաբերյալ հարցում չհանդիսացող հարցադրումներին անդրադառնալը»։

«Այլ խոսքով չունեն պատասխան, հասկանում ենք, որովհետեւ դժվար է բացատրել, թե ինչ կարիք կար գումար ծախսել ՍԴ աշխատակազմի ղեկավարի համար նոր ծառայողական համարանիշ պատվիրելու համար, ինչով էր վատ 020 համարը, որ հիմա սույն պաշտոնյան 010-ով պետք է երթեւեկի, դրանից շա՞տ է բարձրանալու աշխատակազմի աշխատանքի, առավել եւս ՍԴ որոշումների որակը, առայժմ հակառակն է: Գրություններն սկսել են ուղարկել անստորագիր»,– գրում է «Փաստինֆո»–ն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular