ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ձեռքս բռնեց, տարավ իր ներքնաշորի ներսը…». 21-ամյա երևանցին անչափահաս աղջկա հետ մատով սեքսուալ գործողություններ է կատարել ու «հասցրել օրգազմի»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Հայկ Հ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 1995 թվականի փետրվարին ծնված երևանաբնակ Հայկ Հ.-ն 2015 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուքով» ծանոթացել է 2001 թվականի հունվարի 9-ին ծնված Լենա Պ.-ի (անունը փոխված է) հետ: Ծանոթություն հաստատելիս Հայկը հարցրել ու իմացել է, որ Լենան 14 տարեկան է:

Հայկը շփվել է Լենայի հետ, նրանց միջև սիրային հարաբերություններ են սկսվել:
2015 թվականի դեկտեմբերի վերջին Հայկ Հ.-ն իր անձնական «Օպել» մեքենայով գնացել է Կոտայքի մարզում բնակվող Լենայի հետ հանդիպելու: Նրանք զրուցել են մեքենայի մեջ, համբուրվել են, Հայկը մատի միջոցով սեքսուալ գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ, և, ըստ մեղադրանքի, աղջիկը «ստացել է օրգազմ»:
2016 թվականի հունվարի 9-ին Հայկը հեռախոսազրույցի ընթացքում և «Ֆեյսբուքով» շնորհավորել է Լենայի 15-րդ տարեդարձը:

Հունվարի վերջին նա նորից այցելել է Լենայի բնակավայր, վերստին մեքենայի մեջ շփվել է աղջկա հետ ու մատի միջոցով անառակաբարո գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ՝ նույն հետևանքով:
Մարտի 3-ին արդեն 21 տարեկան դարձած Հայկը դարձյալ մեքենայով գնացել է աղջկա բնակավայր, հանդիպել է աղջկան, մեքենան կանգնեցրել է եկեղեցու ավտոկայանատեղիում ու մեքենայի մեջ նորից մատի միջոցով անառակաբարո գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ:
Հայկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

Հայկ Հ.-ն դատարանում իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Նա հայտնել է, թե Լենային մեկ անգամ է հանդիպել ու նրա նկատմամբ սեքսուալ գործողություն կատարել է միայն մեկ անգամ, ոչ թե՝ երեք:

Հայկը հայտնել է, որ նախաքննության ժամանակ ինքը չի հասկացել իրականությանը չհամապատասխանող իր ցուցմունքների հետևանքները, չի հասկացել քննիչի կողմից իրեն տրվող հարցերի բուն իմաստը, քննիչի կողմից ենթարկվել է ուղղորդման, տվել է իրականությանը չհամապատասխանող պատասխաններ՝ արդյունքում հայտնվելով «անհիմն ծանր իրավիճակում»:

Հայկը ցանկություն է հայտնել դատարանում մանրամասնել իր ու Լենայի ծանոթության պատմությունը:

Նա հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերին Լենայի հետ «Ֆեյսբուքով» ծանոթացել է, երբ Լենան «լայքել է» իր նկարը և ընդգրկվել է իր ընկերների ցուցակում: Ինքը փորձել է աղջկա անձնական տվյալներին ծանոթանալ: Ինչքան հիշում է՝ նրա էջում տարիքը նշված չէր, միայն ծննդյան օրն ու ամիսն էր նշված՝ հունվարի 9: Լենան ասել է, որ Կոտայքի մարզում է ապրում:

Իրենք շփվել են որպես ընկերներ:
Նույն դեկտեմբեր ամսին, օրը չի հիշում, ժամը 22-ի սահմաններում իրեն զանգել է Լենան ու ասել է, թե տնից դուրս է եկել ու տուն չի գնալու՝ մինչև իրեն չտեսնի, քանի որ ասելու կարևոր բան ունի:

Ինքը չի մերժել աղջկա խնդրանքը՝ մտածելով, թե գուցե՝ մի բան է պատահել, աղջիկն իր օգնության կարիքն ունի:

Ինքը մեքենայով գնացել է աղջկա բնակավայր: Լենան իրեն սպասում էր երկու տղաների հետ: Իր մեքենան տեսնելով՝ նա առանձնացել է տղաներից, մոտեցել է իր մեքենային, նստել է մեքենա: Նա ասել է, թե մրսում է: Նստել է իր կողքին: Զրուցել են: Լենան ասել է, թե ծնողներ չունի, ապրում է տատի հետ, հիմա էլ վիճել է նրա հետ, որոշել է տուն չգնալ:
Ինքը փորձել է նրան համոզել, որ նման բան չանի, տուն գնա, ասել է, որ նրա տարիքում դրսում մնալը անպատվաբեր է ու վտանգավոր:

Լենան ավելի է մոտեցել իրեն, տեղավորվել է իր թևի տակ, գլուխը դրել է իր ուսին, համբուրել է իր պարանոցը: Ինքն էլ նրան է համբուրել:
Մեկ-երկու րոպե իրենք համբուրվել են: Հետո տեղափոխվել են մեքենայի հետևի նստատեղ: Լենան իր ձեռքը բռնել, տարել է անդրավարտիքի ու ներքնաշորի ներսը, սեղմել ու սկսել է շարժումներ անել, հետո էլ ասել է. «Ես պրծա»: Ինքը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, միայն լպրծուն, լորձի պես բան է զգացել ձեռքի վրա, ինչից նույնիսկ զզվել է, ձեռքն անմիջապես հետ է քաշել, թաշկինակով սրբել է, մինչև անգամ հայացքով ջուր է փնտրել դրսում, չի գտել:

Մեքենան գործի է գցել, Լենային տարել-իջեցրել է նրա շենքի մոտ, ինքը վերադարձել է Երևան: Այդ հանդիպումից հետո ինքն այլևս Լենային չի հանդիպել, նրա հետ շփվել է միայն հեռախոսով ու «Ֆեյսբուքով»:

Մնացած դրվագներն իրականությանը չեն համապատասխանում:
Երբ ինքը նախաքննության ժամանակ գնացել էր հարցաքննության, միջանցքում սպասելու ժամանակ իրեն է մոտեցել մի անծանոթ երիտասարդ ու խորհուրդ է տվել, որ ցուցմունք տա՝ իբր աղջկա հետ մի քանի անգամ է հանդիպել, այդ դեպքում կհամարեն, որ ինքը անկեղծորեն զղջացել է, ու իրեն… չեն կալանավորի…

Ինքը հավատացել է այդ անծանոթին, նրա ասածով է ցուցմունք տվել՝ առանց հասկանալու դրա հետևանքները:

Այն միակ անգամը, երբ ինքը հանդիպել է Լենային՝ 2015 թվականի դեկտեմբերին, ինքը եղել է ոչ թե 21, այլ՝ 20 տարեկան: Ինքը նոր է հասկանում, որ իր մեղքը ավելի ծանրացնելու համար արհեստականորեն մի հանդիպում էլ իրեն մեղսագրել են 2016 թվականի մարտին, երբ ինքն արդեն 21 տարեկան էր:
Իրենց միակ հանդիպման ժամանակ իրենք սեքսուալ գործողություններ են կատարել Լենայի նախաձեռնությամբ ու համաձայնությամբ:
Այդ հանդիպումից հետո Լենան իրեն հաճախ է զանգել, առաջարկել է հանդիպել: Ինքը, ճիշտ է, նրա հետ շփվել է, բայց չի ցանկացել հանդիպել, քանի որ առաջին հանդիպման ժամանակ զզվել էր նրանից: Բացի այդ, ինքը ընկերուհի ուներ:
Լենան իրեն ասել է, թե 17-18 տարեկան է: Ինքն էլ եղել է 20 տարեկան:
Անչափահաս տուժող Լենան հայտնել է, թե ինքը սիրել է Հայկին և շարունակում է սիրել: Հայկի հետ սեքսուալ գործողություն կատարելու ժամանակ ինքը սկզբում ցավ է զգացել, հետո՝ հաճույք:Կարծում է՝ հենց այն ժամանակ վնասվել է իր կուսաթաղանթը:

Լենան դատարանում նշել է, թե Հայկի հետ հանդիպել է միայն մեկ անգամ: Հետո շարունակել է հեռախոսով ու «Ֆեյսբուքով» շփվել Հայկի հետ, բայց իմացել է, որ նա ընկերուհի ունի, ու խանդի հողի վրա դադարեցրել է նրա հետ շփումը:

Նախաքննական ցուցմունքներում ինչպես Հայկը, այնպես էլ Լենան ասել են, թե հինգ անգամ են հանդիպել, դրանցից երեք անգամը սեքսուալ գործողություններ են կատարել:
Հայկի հետ հանդիպումների ժամանակ Լենան 9-րդ դասարանցի աղջիկ էր:

Լենայի տատիկը հայտնել է, որ Լենայի ծնողները մահացել են, երբ նա 9 տարեկան էր: Տատիկը Լենային բնութագրել է որպես «սուտասան, չենթարկվող երեխայի»… Նա իրեն չի լսում, ուշ է տուն գալիս, անում է այն, ինչ ուզում է, դրա պատճառով իրենք հաճախ վիճում են: Որպես այդ վեճերի պատճառ՝ տատիկը նշել է, թե Լենան տարբեր տղամարդկանց հետ է հանդիպել, գիշերները պատահել է՝ տուն չի եկել: Ի վերջո, ինքը հերթական գիշերից հետո դիմել է ոստիկանություն: Պարզվել է, որ Լենան ինչ-որ տղայի հետ գիշերն անց է կացրել գոմում, գոմի պահակի հետ էլ սեռական հարաբերություն է ունեցել…
Տատիկը, տեսնելով, որ չի կարողանում զբաղվել Լենայի դաստիարակությամբ, դիմել է իրենց տարածքային խնամակալության մարմնին ու հրաժարվել է Լենայի խնամակալը լինելուց:

Սակայն հետագայում տատիկը Լենայի մոտ դրական տեղաշարժ է նկատել: Նրան տարել է հոգեբանի, սեքսոպաթոլոգի մոտ: Հոգեբանն ասել է, թե Լենայի խնդիրն այն է, որ նա չի ցանկանում… փոխվել…

Տատիկն ասել է, թե Լենային զրկել է հեռախոսից, տեխնիկայի մյուս միջոցներից, քանի որ նկատել է՝ նա «Ֆեյսբուքով» ծանոթացել է անծանոթ մարդկանց հետ ու զբաղվել է նաև… վիրտուալ սեքսով…

Դատարանը հաստատված է համարել, որ չափահաս Հայկի ու անչափահաս՝ 16 տարին չբոլորած Լենայի հանդիպումները՝ ուղեկցված սեքսուալ գործողություններով, եղել են երեք անգամ:

Հայկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռը ուժի մեջ մտնի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular