ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կովկասը՝ ռուս-թուրքական թատերաբեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «օտարերկրացի վարձկաններն այսօրվա դրությամբ լքել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին»: «Այս պահի դրությամբ ահաբեկչական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից, մեզ փոխանցել են, որ դրանք այլևս չկան», ասել է Խաթիբզադեն: Ո՞վ է Թեհրանին հավաստիացրել, որ ահաբեկիչներն այլեւս չկան: Հետ են ուղարկել Սիրիա՞, թե ահաբեկիչները չկան պարզապես Իրանի սահմանի հարեւանությամբ եւ տեղափոխվում են արդեն Ռուսաստանի սահման: Հետաքրքիր է, որ նախօրեին Խաթիբզադեի ռուս գործընկերուհի Զախարովան հայտարարել էր, որ ահաբեկիչների հարցը բաց է և նրանք դեռևս մնում են ռեգիոնում: Այդպիսով, նա, ով Իրանին հավաստիացրել է, թե դրանք չկան, փաստորեն նույնը չի հավաստիացրել Մոսկվային: Թուրքիան ահաբեկիչներին ներգրավել է տարբեր նպատակներով: Որտե՞ղ է կիրառելու նրանց՝ ՌԴ սահմանից այն կո՞ղմ, թե Արցախի դեմ:

Ըստ էության՝ Մոսկվան խաղաղապահների համար Արցախ է տեղափոխում պատկառելի զինանոց, ինչը վկայում է, որ դիտարկվում են հնարավոր տարբեր ռիսկեր: Մյուս կողմից, արդյոք Թուրքիան կգնա այդպիսի սադրանքի ռուս խաղաղապահների հանդեպ, եթե պատասխանը փաստորեն կհասցվի Ադրբեջանի տարածքին: Չի բացառվում, որ Անկարան Իրանի հետ լուծել է հարցը: Ակնկալիքը գուցե այն է, որ առանց Իրանի հետ գործակցության, Մոսկվան չի գնա Ադրբեջանին հակաահաբեկչական հարված հասցնելու: Միաժամանակ Իրանն իր հերթին թերևս Թուրքիայի հետ պայմանավորևվել է հենց ի հեճուկս Մոսկվայի, որը պայմանավորվեց Թուրքիայի հետ առանց Իրանի:

Թեհրանն անում էր Աստանայի ձևաչափի առաջարկ՝ եռակողմ պայմանավորվածություն, սակայն դա չընդունվեց: Ռուս-թուրքական պայմանավորվածությունը շրջանցեց Իրանը: Հիմա հնարավոր է Իրանն իր հերթին առանձին պայմանավորվում է Թուրքիայի հետ, Մոսկվային թողնելով մենակ եւ Թուրքիային տալով ահաբեկչական ռեսուրսը ՌԴ դեմ օգտագործելու որոշակի միջավայրային «քարտ-բլանշ»: Փաստացի, Անկարային, ըստ ամենայնի, «հուսադրում» է այն, որ Ռուսաստանը միայնակ չի համարձակվի գնալ Ադրբեջանի դեմ հակաահաբեկչական լուրջ գործողության: Կունենա՞ Մոսկվան Թուրքիայի այդ «հույսը» մոլորության վերածելու լրջություն: Վերջին տարիներին՝ 2015 թվականի օդանավի հայտնի միջադեպից ի վեր, Ռուսաստանը Թուրքիային համոզել է հակառակի հարցում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular