Բժիշկը բացատրել է, թե ինչու են տղամարդիկ ավելի հաճախ հիվանդանում կորոնավիրուսով քան կանայք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆkp.ru-ն գրում է, որ ամբողջ աշխարհի բժիշկները նշում են, որ տղամարդիկ շատ ավելի հաճախեն հիվանդանում COVID-19 կորոնավիրուսով, քան կանայք, բացի դա նրանց մոտ այդ «21-րդ դարի ժանտախտից» մահացության մակարդակն ավելի բարձր է: Որոշ մասնագետների կարծիքով մարդկության գեղեցիկ կեսը էվոլյուցիայի ընթացքում զարգացրել է ավելի ուժեղ իմունային համակարգ:
Բրիտանացի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը հաստատել է այդ վարկածը: The Guardian թերթը վկայակոչելով գիտական աշխատանքների արդյունքները գրում է, որ օրգանիզմի վարակի նկատմամբ իմունային պատասխանը կախված է X քրոմոսոմից, իսկ կանանց մոտ այդ քրոմոսոմների հավաքածուն XX է, տղամարդկանց մոտ` XY, ուստի մարդկության կեսն ավելի լավ է պաշտպանված վիրուսներից երկու X քրոմոսոմների առկայության պատճառով, որոնք պարունակում են մարմնի պաշտպանության համար կարևոր գեներ:
«Կանանց իմունային համակարգն ավելի ուժեղ է»,- հրատարակությանն ասել է Առողջապահության ազգային ինստիտուտի կանանց առողջության հետազոտությունների տնօրեն Քենին Քլեյթոնը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ գրել էր kp.ru կայքը, Թուլուզի բժշկական քոլեջի և Ուհանի գիտության և տեխնոլոգիայի Հուաժոնգի համալսարանի գիտնականները ևս հանգել են նույն եզրահանգմանը: Այլ հետազոտողներ այդ ամենի պատճառը տեսնում են տղամարդկանց ապրելակերպի մեջ. ամենայն հավանականությամբ տղամարդիկ ավելի շատ վատ սովորություններ ունեն, բացի այդ նրանք ավելի շատ են ծանր աշխատանք կատարում, և այդ ամենին գումարած ուժեղ սեռի ներկայացուցիչները ավելի շատ են հակված անտեսել հիվանդության ախտանշանները, և հենց այդ ամենն է տղամարդկանց կորոնավիրուսով հիվանդանալու և հիվանդությունը ավելի ծանր տանելու պատճառը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը