ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտված կառավարությունը չի կարող և իրավունք չունի շարունակելու կառավարման և բանակցային ոչ մի պրոցես. Արտակ Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այս օրերին մեր երկիրը շատ խորը տնտեսական, քաղաքական և կառավարման ճգնաժամի մեջ է։ Իշխանության վարած արտաքին պարտվողական քաղաքականության հետևանքով ներքին քաղաքականությունը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների:
Հարգելի պատգամավորներ, կառավարության և ուժային կառույցների ներկայացուցիչներ, եթե նախկինում տեղեկացված չէիք ստորագրվելիք փաստաթղթից, ապա հիմա տեղյակ եք և հնարավորություն ունեք մարդկանց փրկելու սպասվող հերթական աղետից: Հուսով եմ, որ ինքնասիրություն և պատիվ ունեցող պետականամետ հայորդիները օր առաջ անվստահություն կհայտնեն նույնիսկ ձեզ հետ ազնիվ չգտնված անձանց,
Կոչ եմ անում
1) կառավարության բարձրաստիճան անդամներին չկառչել աթոռներից, քանի որ գործելով կառավարության կազմում՝ դուք դառնում եք դավաճանական քայլերի իրագործման մասնակից: Եթե շարունակելու եք ապրել մեր երկրում, ձախողված կառավարության ղեկավարներ, գրե՛ք ձեր ազատման դիմումները,
2) հորդորում եմ պատգամավորներին գլուխներն ազատելով` վայր չդնել իրենց մանդատը, այլ մնալ և անվստահություն հայտնել ձեր կուսակցության վարած սխալ և պարտված քաղաքականությանը:
3) Ուժայիննե՛ր, տղե՛րք, հիշեք ձեր՝ հայրենիքին ծառայելու տված երդումը: Հասկանալով «Պատիվ ունեմ»-ի արժեքը և ինքներդ տիրապետելով օպերատիվ իրավիճակին` կայացրեք ճիշտ որոշում: Իշխանության կյանքը երկարացնելու համար դուրս չգաք ժողովրդի դեմ:
Պարտված կառավարությունը չի կարող և իրավունք չունի շարունակելու կառավարման և բանակցային ոչ մի պրոցես:

Ուստի, առաջարկում եմ.

1. Պետք է միասնաբար պահանջվի կառավարության հրաժարականը:

2. Հրատապ կարգով պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը 6-12 ամսվա ընթացքում կկազմակերպի նոր խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

3. Ստեղծել Արցախյան հարցի կարգավորման բանակցային խումբ, որտեղ ներառված կլինեն մարդիկ, որոնք անցել են դիվանագիտական այդ ճանապարհով, լավ են պատկերացնում Արցախյան հիմնախնդիրը և ունեցած փորձի, հմտությունների շնորհիվ հնարավորություն կունենան ստորագրված չարաբաստիկ փաստաթուղթն ավելի բարենպաստ կարգավիճակի հասցնելու: Այս պահին մեզ խիստ անհրաժեշտ է, որպեսզի միավորվեն դիվանագիտական ոլորտի լուրջ, փորձառու մարդիկ, ձևավորեն նոր թիմ և բանակցությունները տանեն ավելի էֆեկտիվ ճանապարհով:

Իմ սիրելի ժողովուրդ, սթափվե՛ք... այս իշխանությունները, հների և նորերի, սևերի և սպիտակների գաղափարը սնելով և տարանջատելով, մեզ խաբեցին ու հանձնեցին հողերը` մեր ազգի վրա դնելով պարտվողի պիտակ:

Դուրս եկե՛ք փողոց և բարձրացրե՛ք մեր պատիվը...»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular