ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Կուբաթլուի տարածքները մեզ համար անհասանելի են, այս պահի դրությամբ մենք ի վիճակի չենք այդտեղ մտնել». ՊՆ գնդապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր անհայտ կորած զինծառայողների ծնողները հավաքվել էին ՊՆ-ի առջև ու պահանջում էին ավելի արդյունավետ և արագ աշխատել, քանի որ արդեն երկար ժամանակ է՝ տեղեկություն չունեն իրենց զինվորներից, չգիտեն, թե նրանք որտե՞ղ են, ի՞նչ վիճակում: ՀՀ ՊՆ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների և այլ անձանց հանձնաժողովի նախագահ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախի բոլոր տարածքներում, որոնք գտնվում են հայկական կողմի վերահսկողության ներքո, դիերի և անհայտ կորածների դուրսբերման աշխատանքներ են տարվում: Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է դարձել անհայտ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այն վայրերում, որոնք թշնամու վերահսկողության ներքո են, քանի որ մեծ մասամբ փնտրվող զինծառայողները Հադրութից և Ջաբրայիլից են, Ոսկանյանը պատասխանեց.

«Ոչ միայն այդ հատվածներում են, մեկ ստորաբաժանում կա Մարտունիի ուղղությամբ, որը խոշոր խնդիրներից է, ծնողների մեծ մասն այդ ուղղություններից են զինծառայող փնտրում: ՀՀ ՊՆ-ն և Ռուսաստանի Զինված ուժերը պատրաստակամ են: Մենք հիմա սպասում ենք հակառակորդ կողմից պատասխան»:

Լրագրողի ճշտող հարցին, թե, փաստորեն, այդ տարածքներում դեռ չե՞ն սկսվել որոնողական աշխատանքները, Ոսկանյանն արձագանքեց.

«Այս պահի դրությամբ այդ տարածքները մեզ համար անհասանելի են, Հայաստանի զորքերի համար անհասանելի են: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել, հիմա բանակցում է Ադրբեջանի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, որ նաև մենք պատրաստակամություն ենք հայտնել, անձամբ ես ինքս պատրաստ եմ մտնել այդ տարածքը, որ հակառակորդը թույլ տա, հասնենք Ջաբրայիլ: Այն տարածքները, որոնք մեզ համար անհասանելի են, այս պահի դրությամբ մենք ի վիճակի չենք մտնել, հանձինս Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Կուբաթլուի:  Հադրութի հատվածները միջանկյալ են, խոստացել են, որ միջանկյալ հատվածներում միգուցե կարողանանք հետները մտնել, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ ողջ անձինք ունենանք անտառներում, նույնիսկ այն տարբերակները, որոնք հավանական չեն, մենք աշխատում ենք այդ տարածքների վրա, քարտեզների վրա նշում ենք նույնիսկ այն, որ ասում են՝ մեկը ասել է, որ այսինչ գյուղում այսինչ տանը նկուղում գտնվում են որոշ անձինք, մենք անգամ այդ տվյալներն ենք նշում, որոնք, հնարավոր է՝ 99 տոկոսը չհամապատասխանեն իրականությանը, բայց այդ հույսը չի կտրվում»:

Վիտալի Ոսկանյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել իր տարածքում գտնվող թշնամու դիակները վերադարձնել, նույնն էլ ակնկալում են թշնամուց: Գերիների մասին գնդապետը տվյալներ չհայտնեց, ասաց՝ իրավասու չէ, սակայն վստահեցրեց, որ տվյալները հավաքագրվում և տրամադրվում են Կարմիր խաչին:

168.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular