ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀՎԷԱ Ասոցացիան սատարում է նորանշանակ կառավարությանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

2016 թ.-ի հոկտեմբերին-- Հիմնադրվեց «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միությունը, որի նպատակն է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում վերականգնվող էներգետիկայի դերի բարձրացումը և իրազեկումը:

Հայաստանի Հանրապետության Վերականգվող Էներգիա Արտադրողների Ասոցիացիան իր գործունեությունը ցանկանում է ծավալել ՀՀ-ում և նպատակ ունի նպաստել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը և ոլորտումառկահիմնախնդիրներիլուծմանը:

Միությունը պետք է իրականացնի անհրաժեշտբոլոր է հետազոտությունները ՀՀ-ում վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում: Մենք աշխատում ենք ի բարօրություն ասոցացիայի անդամների, ներկայացնում ենք ներդրողների շահերը, նպաստում վերականգվող էներգիայի զարգացմանը և տարբերվում ենք մնացած բոլոր կառույցներից նրանով, որ իրականում արծածում ենք այն խնդիրները,որոնք առաջացել են սոցիալ-տնտեսական, քաղաքական պատճառներից կամ գերատեսչական մարմինների աշխատանքների թերացումից և օրենսդրական բացերից, ինչը իրականում էական խնդիրներ է առաջացրել ոլորտի զարգացմանը:

Ի տարբերություն մնացած նմանատիպ կառույցների՝ Հայաստանի Հանրապետության Վերականգվող Էներգիա Արտադրողների Ասոցիացիան իրականում փորձելու է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ներդրողների մոտ դոլար-դրամ փոխարժեքի տատանումից առաջացած ծանր վարկային վիճակը, ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման հետևանքով ջրային դեֆիցիտից առաջացած հիմնախնդիրները, հասարակության մոտ առկա թյուր կարծիքի ձևավորման պատճառներն ու դրա հետևանքների վերացումը, սակագնային քաղաքականության ձևավորումը, բանկերի կողմից տրամադրված վարկային միջոցների բարձր տոկոսադրույքները, ինչպես նաև ասոցիացիան միջազգային դոնոր կազմակերպություններից և այլ աղբյուրներից փորձելու է ներգրավվել դրամական միջողներ, ինչը համահունչ է նորանշանակ Վարչապետի որդեգրած քաղաքականությանը, բարեփոխումների ծրագրերին:

Աջակցելու է և օգնելու է բարձրացնել այն հիդրոկայանների ցուցանիշները և վարկանիշը, որոնք իրենց ենթակառուցվածքներում համապատասխանում են միջազգային ստանդարտներին և մասնավորապես չունեն և չեն առաջացնում բնապահպանական և սոցիալական խնդիրներ: Միաժամանակ՝ գործուն միջոցներ է ձեռք առնելու վատթար վիճակում գտնվող հիդրոկայանների հիմնանորոգման կամ դրանց հետագա աշխատանքի կանոնակարգման մասով:

Աշխատանքային գործունեությունն իրականացվելու է հետևյալ ուղղություններով`
- ոլորտի օրենսդրական փաթեթների վերանայում և փոփոխության առաջարկների իրականացում,
- տնտեսական,քաղաքական փոփոխությունների արդյունքում առաջացած խնդիրների բացահայտում,
- վերականգնվող էներգետիկայի ոլորտում պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացում,
- միջազգային կազմակերպությունների և բանկերի հետ գործընկերային հարաբերությունների ստեղծում:

Ասոցացիան սատարում է վարչապետ Կարեն Կարապետյանին և իր ձևավորած կառավարությանը, որի վարած քաղաքականությունը համահունչ է մեր առջև դրված նպատակների և խնդիրների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular