ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի դեմ պատերազմը սկսվում է․․․

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրանի դեմ պատերազմը սկսվում է․․․

Պատերազմի ամենածանր օրերին Հայաստանի հարավային հարևան Իրանը սահմանին կենտրոնացրեց իր զինանոցի մեծ մասը։ Մենք ոգևորվեցինք, թե ուզում են օգնել մեզ, իսկ իրականում իրանցիները իրենց էին փորձում օգնել։

https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157877028338831

Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանում տեղակայված ահաբեկիչները ստացան այլ հանձնարարություն՝ մտնել Իրան և անկայունություն հրահրել։ Հենց այդ մասին էի գրել նոյեմբերի 10-ին՝ նշելով․ «Հաջորդը Իրանի պարտությունն է․․․»։

2021թ․ հունվարի 20-ին ԱՄՆ-ում իշխանությունը կանցնի դեմոկրատների ձեռքը։ Ամերիկագետները լավ գիտեն դեմոկրատների գլոբալ ռազմավարությունը։ որքան էլ խոսի խաղաղությունից ու համագործակցությունից, Ջո Բայդենը կլինի Իրանի դեմ պատերազմի առաջամարտիկը՝ Իսրայելի դեմքով։ Ահաբեկիչները հենց այնպես չեն տեղակայվել Արցախի հարավում։ Նրանց համար որպես բազա է ընտրվել Ջրականը (Ջաբրայիլ)։ Ավելի քան 5000 ահաբեկիչների ընտանիքներին այս օրերին աստիճանաբար Սիրիայից տեղափոխում են այնտեղ։ Առաջիկա 1-2 ամիսների ընթացքում լարվածությունը պահելու համար կլինեն սահմանային բախումներ ահաբեկիչների ու իրանցի զինվորականների միջև։ Արդեն 1 դեպք կա։

2021թ․ հունվարի 20-ից հետո վստահաբար շեշտակի կլարվեն Իրանի և Իսրայելի հարաբերությունները, օրերի ընթացքում ահաբեկիչները կներթափանցեն Իրանի հյուսիսային շրջաններ, կսկսվեն լայնածավալ քաղաքացիական բախումներ ու ահաբեկչական հարձակումներ։ Իրանն, իհարկե, ունի հզոր պաշտպանական ռազմական համակարգեր, բայց Իրանի հյուսիսային շրջաններում բնակվող մոտ 20 մլն թյուրքախոս իրանցիները կդառնան միջոց ներքին անկայունության համար։

Անկայուն Իրանում իր զորքը կփորձի տեղակայել Թուրքիան, Ադրբեջանը կձգտի ստանալ իր պատառը, իսկ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի՝ տիրանալու Իրանի անսահման ռեսուրսներին։ Իրաքից, Սիրիայից, Լիբիայից հետո հերթը Իրանինն է։

Կարծում եմ, Հայաստանը պետք է արագորեն զինվի՝ դիմագրավելու տարածաշրջանային խոշոր մարտահրավերներին ու նաև ազատագրելու Արցախի գրավյալ տարածքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular