ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրավոր Հովհաննես Հովհաննիսյանը վիրավոր ընկերոջը կիլոմետրերով հետը տարել, փրկել էր...

ՖՈՏՈ

Հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ընդհանուր ունեցել է 1302 զոհ։ Հանուն հայրենիքի նահատակվածների շարքում էր նաև  հերոս  Հովհաննես Հովհաննիսյանը, ով 32 օր հանուն հայրենիքի կյանքի ու մահվան կռիվ տվեց առաջնագծում։ 


Նահատակված հերոսի մասին քույրը պատմում է՝ «Հովոս, կոկորդս խեղդող արցունքների միջից գրում եմ, որովհետև ուզում եմ բոլորը ճանաչեն ու իմանան քեզ, իմ ՀԵՐՈՍ: Հովոս անսահման բարի, խելացի, ազնիվ ու հայրենասեր տղա էր: Հովոս կյանքով լեցուն, կյանքին սիրահարված էր, անկեղծ սրտով սիրում էր իր շրջապատում բոլորին, էնքան էր սիրում, որ բոլորիս համար կյանքը տվեց:

Ուղիղ 32 օր առաջնագծում եղավ: Մինչև էդ չարաբաստիկ օրը Հովոս ամեն օր զանգում էր, գրում, բոլորի որպիսությունը հարցնում, իսկ ինքը ասում՝ ես լավ եմ, քաղցրս, լավ ա լինելու: Ասում էր՝ 60 հոգու փրկել եմ պայթելուց, կարայի իրանց թողեի, փախնեի, բայց ինձ կյանքում չէի ների: Ինքն էլ երեք անգամ փրկվեց:

Երկրորդ անգամ ոտքից վիրավորվել էր ու կարող էր էլ մեքենան չվարել, բայց հրամանատարներին էդ ոտքով ապահով հասցրել էր առաջնագիծ: Վիրավոր ընկերոջը կիլոմետրերով հետը տարել, փրկել էր... Երանի ինձ ու էն մարդկանց, ովքեր ճանաչել ու առիթ են ունեցել շփվելու Հովոյիս հետ, որովհետև իմ ախպերը ուրիշ էր, կրկնում եմ՝ ուրի՜շ, մարդկային լավագույն հատկանիշներով օժտված: Իսկ հիմա... հիմա դատարկություն է հոգումս, գիտակցությունս չի ընդունում կատարվածը:

Իմ լույս, իմ թանկ, երանի էն երջանիկ օրերիս, որ քո հետ են անցել: Չգիտեի, որ հպարտությունը էսքան ցավոտ է լինում, բայց հպարտ եմ, անսահման հպարտ եմ քեզանով, իմ հայրենիքն ես դարձել, հերոսս: Հո՛վ, դու կռվեցիր թշնամու դեմ, կյանքդ հանուն մեր խաղաղության տվեցիր, իսկ մենք ուղղակի պարտավոր ենք արժանապատվորեն ապրել, պայքարել մեր ներքին թշնամու դեմ, քո ու մնացած տղերքի գործը ավարտին հասցնել:

Դուք արդեն հաղթել եք, որովհետև հաղթանակը ձեր սրտում եք անմահացել, իսկ մենք դեռ կիսատ գործեր ունենք ու հենց ավարտին հասցնենք, նոր արժանի կլինենք ձեր կյանքի գնով պահած սուրբ հողում ապրելու: Ու անպայման ավարտին կհասցնենք: Խոստանում եմ:»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular