Ինչ տեսք ունի Շուշի քաղաքը այս պահին. Google Maps-ը թարմացվել է (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ45 օր տևած պատերազմի թերևս ամենացավոտ դրվագներից մեկը Շուշիի անկումն էր: Այսօր արդեն Շուշին թշնամու զորքերի վերահսկողության տակ է և հայերը քաղաք մուտք գործելու հնարավորություն չունեն:
Google Maps-ում տիեզերքից ստացված պատկերներն արդեն թարմացվել են և այժմ հնարավորություն կա տեսնել, թե ինչպիսի տեսք ունի Շուշին վերևից:
Նշենք, որ պատկերներում երևում է նաև Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հռթիռակոծության հետևանքով ավերածությունները: Ավերածությունների հետքեր կարելի է տեսնել նաև քաղաքի այլ շենքերի վրա:



