ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն է որոշում իր տարածք անցած հուշարձանների, եկեղեցիների կարգավիճակը. Տիգրան Գալստյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կառավարությունն է որոշում`ընդգրկել այդ հուշարձանները իր ազգային հուշարձանների ցանկում, թե չէ, նաև ընդգրկելուց հետո որպես հայկական թե, օրինակ, ինչպես հաճախ անում է՝ հայկական հուշարձանների հետ իր տարածքում, որպես աղվանական հուշարձան ընդգրկի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ է լինելու հայկական այն հուշարձանների և եկեղեցիների հետ, որոնք անցել են Ադրբեջանի տարածք:

«Միջազգային կազմակերպությունները, որոնք մշակութային ժառանության պահպանությամբ են զբաղվում, իրենք ելնում են այն տեսանկյունից, թե որ երկրի տարածքում է գտնվում  այդ հուշարձանը և այդ երկիրն է պատասխանատու այդ հուշարձանի համար, իսկ երկրների սահմանները համարում են ՄԱԿ-ով ճանաչված սահմանները: Այսինքն, եթե մենք նայում ենք Ադրբեջանի ՄԱԿ-ով  ճանաչված տարածքները, ապա այդ  հուշարձանները արդեն գտնվում են Ադրբեջանի կազմում և Ադրբեջանի կառավարությունն է որոշում` ընդգրկել այդ հուշարձանները իր ազգային հուշարձանների ցանկում թե չէ:Իսկ մենք գիտենք, որ ադրբեջանցիները հակված են իրենց տարածքում գտնվող միջնադարյան հայկական եկեղեցիները, կրոնական համալիրները համարել աղվանական:

Այսինքն՝ այլ լուծում չեն գտնում, թե ոնց հերքեն Արցախում հայերի հազարավոր տարիներ ապրելու անհերքելի ապացույց հանդիսացող քրիստոնեական և նախաքրիստոներական հուշարձանները և քանի որ աղվանները ևս քրիտստոնյա են եղել, պատմությունից ոչ շատ տեղյակ մարդկանց համար կարող է նաև համոզիչ հնչել, բայց մենք գիտենք, որ աղվանները հիմնականում Քուռից հյուսիս են ապրել»,-ասաց նա:

Տիգրան Գալստյանը նշեց, որ մինչև այսօր, երբ այդ հուշարձանները մեր տիրապետության տակ էին, դա մեզ չէր անհանգստացնում, որովհետև  մենք էինք պահպանում ու որոշում ոնց գործածենք: Բերելով տարբեր օրինակներ` մշակույթի նախկին փոխնախարարը ասաց, որ մենք օրինակ Իրանի կառավարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ընդգրկել ենք Իրանի տարածքում գտնվող հայկական Սուրբ Թադեի, Սուրբ Աստվածածին եկեղեցին և Հովվի մատուռը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ցանկում, Ադրբեջանի հետ համատեղ աշխատելը դժվարանում է պատկերացնել:

Չնայած դրան` Տիգրան Գալստյանը կարևորեց, որ այդ հուշարձանները նախկինում գրացված են եղել խորհրդային միության հուշարձանների ցանկում և անհրաժեշտ է բացել արխիվները, որտեղ վստահաբար այդ հուշարձանները որպես հայկական են ներկայացված և դա որպես կարևոր փաստ՝ հիմնավոր նամակով դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է քաղաքական որոշում կայացնել, ինչպես դա եղավ Պաղեստինի և Իսրայելի Ալ Հարամ Ալ Շարիֆթ Երուսաղեմի հին քաղաքի սրբազան բլուրի վեճի ժամնակ: «Չգիտեմ՝ ինչքանով եք հավանական համարում, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը հայկական մշակութային ժառանգության պարագայում նման սկզբունքայնություն կցուցաբերեն, ինչպես դա եղավ իսրայելի պարագայում, եթե հիշենք, որ Նախիջևանի տարածքում ադրբեջանցիները ոչ վաղ անցյալում բարբարոսաբար ավիրեցին հայկական Ջուղայի խաչքարերը, և մեր արտաքին գործերի նախարարություն ու մշակույթի նախարարությունը բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնեցին: Պետք է չմոռանանք նաև, որ բոլորովին վերջերս ուղղափառ քրիստոյաների հպարտությունը համարվող բյուզանդական Այա Սոֆիա տաճարը, Թուրքական իշխանությունները մզկիթի վերածեցին, ուղղափառ եկեղեցու բոլոր առաջնորդները, Հռոմի Պապը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ամենատարբեր երկրներ քննադատեցին, սակայն դա չկաշկանդեց Թուրքական կառավարությանը իրագործել հակամշակութային ու հակամարդկային այդ քայլը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ հնարավորություն կա, որ գոնե Դադիվանքը պահպանվի, ինչի մասին տարբեր լուրեր են հայտնվում, Տիգրան Գալստյանը նշեց.«Այն քարտեզը, որ ներկայացվում է, երբ տեղադրում ենք Արցախի քարտեզի վրա Դադիվանքը կամ Տիգրանակերտի հնավայրը ներառվում են,  բայց մենք գիտենք, Դադիվանքի հարևանությամբ բնիկ հայերը լքում են, այրում իրենց տները»:

Նա հայտնեց, որ նախաձեռնություն կար` ՅՈՒՆԵՍԿՕ նախապես նամակ ներկայացնել, սակայն իր կարծիքով այս փուլում դա այդքան էլ նպատակահարմար չէ, որովհետև, եթե  ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնենք, որ մենք վախենում ենք, որ մեր հուշարձանները, որոնք անցնում են Ադրբեջանին կարող են ոչնչացվել կամ աղավաղվել, լուրջ չի ընդունվի:  «Ավելի լավ է սպասել, մշտական ուշադրության կենտրոնում պահել  և եթե տեսնենք, որ այդ հուշարձանների նկատմամբ որևէ ոտնձգություններ կան, այդ ժամանակ դիմել ՅՈՒՆԵՍԿՕ, որ ավելի հիմնավոր լինի:

Հայկական շարժական մշակույթի ժառանգության տարրերը, հուշարձանային բեկորները լավ կլինի տեղափոխվի հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածք, իսկ անշարժ մշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանները կամ դրանց որոշ մասեր տեղափոխելը, որպես մասնագետ, նպատակահարամար չեմ գտնում, քանի որ դա հենց իրենից վանդալիզմ է ենթադրում»,-ասաց նա և նշեց, որ ամեն դեպքում արժեքավոր Ամարասն ու Գանձասարն մնում են մեր վերահսկողության տակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular