ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպաններն արթնացա՞ն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակիչները Երևանում ակցիաներ են արել իրենց իրավունքների միջազգային բարձրաձայնման համար: Այդ ակցիաներն անցել են Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների առաջ, որտեղ արժանացել են ուշագրավ ընդունելության: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հանդիպել է ակցիայի մասնակիցներին և հայտնել, որ Ֆրանսիան հետամուտ է լինելու իրենց խնդիրը բարձրաձայնելուն և բաց դուռ է նրանց համար՝ աշխարհին լսելի լինելու ճանապարհին: Հայտնի է նաև, որ ԱՄՆ դեսպանատանը հադրութցիների հետ հանդիպել է դեսպանատան աշխատակից՝ նշելով, որ ԱՄՆ-ն տեղյակ է իրենց խնդրից և շահագրգիռ է դրա հանգուցալուծմամբ, ինչպես նաև օրերս պատրաստվում է հրավիրել քննարկման: Հադրութի բնակչությունը դնում է շրջանի դեօկուպացիայի խնդիր: Այստեղ, իհարկե, հարցը մարդու իրավունքի և մարդասիրության շրջանակում է, սակայն միանգամայն շոշափելի քաղաքական համատեքստով:

Անկասկած է, ինչը նաև մենք ցավալիորեն տեսանք այս պատերազմի ընթացքում էլ, որ մարդու իրավունքի հարցը միջազգային հարաբերությունների համատեքստում ստորադասվում է աշխարհաքաղաքական խնդիրներին, հետաքրքրություններին ու շահերին: Եվ այս իմաստով, իհարկե, Հադրութի բնակչությունը պատրանքներով չէ, որ պետք է առաջնորդվի հարցը միջազգային դերակատարներին և մասնավորապես միջնորդներին ներկայացնելիս, կամ դրանցով չէ, որ առաջնորդվում է: Այստեղ շատ հստակ են նաև իրողության քաղաքական տողատակերն ու մոտիվացիոն հիմքերը իրադրության ռազմա-քաղաքական հարաբերակցության խորքում: Ահա այս համատեքստով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բավականին պատրաստակամ հետաքրքրվածությունն ու խնդրին ընդառաջ գնալը բավականին հատկանշական և դիտարկման արժանի երևույթ է:

Բանն այն է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները, փաստացի մի կողմ քաշված էին պատերազմի դադարեցման ռուս-թուրքական գործընթացից, որն արտահայտվեց հայտնի եռակողմ համաձայնագրով, որտեղ չկա Հադրութի դեօկուպացիայի հարց և ամրագրվում է, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած էին: Հարց է առաջանում․ արդյո՞ք ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մի կողմ էին քաշվել, թե՞ պարզապես նրանց դուրս էին թողել Ռուսաստանն ու Թուրքիան, սա առանձին հարց է: Սակայն նկատելի է, որ Նահանգներն ու Ֆրանսիան մտադիր չեն մնալ մի կողմ քաշված՝ դուրս մնացած: Նահանգները դեռևս ունի ընտրական գործընթացից դուրս գալու հարց և այն կարող է ձգվել որոշակի ժամանակահատված, մինչև հունվարի 20, սակայն պետք է նկատել մի ուշագրավ հանգամանք՝ պետքարտուղար Պոմպեոն այցելում է Ստամբուլ կրոնական ազատությունների թեմայով, ինչը Թուրքիայում ունեցել է բավականին տհաճ ընկալում:

Իհարկե, Պոմպեոյի այցը առնչվում է Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ իրավիճակին, սակայն հարցերը ռեգիոնում խիստ շաղկապված և փոխազդված են, եթե անգամ ոչ ուղղակի: Փարիզը գործնականում միանգամից է հայտարարել, որ դիտարկում է եռակողմ համաձայնագիրը, ունի հարցեր և դրանում պետք է արտացոլվի Հայաստանի շահը, սահմանվի Արցախի կարգավիճակը: Իրականում դեսպանների արձագանքը Երևանում հադրութցիների ակցիային, խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, պատերազմի դադարեցման գործը թողնելով, ըստ էության, այդ հարցում ռեգիոնալ երկու առավելագույն լծակ տիրապետող Մոսկվային ու Անկարային, դրա հանգուցալուծումից հետո չեն պատրաստվում ռեգիոնը թողնել նրանց ամբողջությամբ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular