ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս բժիշկը պատմել է կորոնավիրուսի ամենաանհանգստացնող ախտանիշի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս բժիշկ իմունոլոգ-ալերգոլոգ Վլադիմիր Բոլիբոկը շնչահեղձությունը անվանել է կորոնավիրուսային հիվանդության առավել տագնապալի ախտանիշը: Այս մասին նա պատմել է «Lenta.ru»-ին:

Ըստ նրա, անհրաժեշտ է հաշվել շնչառության հաճախականությունը հանգստի վիճակում, քանի որ եթե մարդու ջերմաստիճանը բարձրանում է, նրա համար հիմնականում դժվարանում է շնչելը: «Պետք է  նստել աթոռին, հանգստացալ և պարզապես շնչել  հաշվելով շնչառության հաճախականությունը: Առողջ մեծահասակի համար շնչառության հաճախականությունը րոպեում 16-ից 20 շնչառառական շարժում է: Եթե ​​շնչառությունն ավելի հաճախակի է դարձել, նշանակում է, որ շնչառական անբավարարություն է զարգանում»,-ասել է Բոլիբոկը:

Տախիկարդիայի՝ հաճախասրտության, հետ համատեղ շնչառությունը ևս վտանգավոր է, նշել է բժիշկը: «Եթե բարձր ջերմություն չունեցող մարդն ունի սրտի արագ զարկ և շնչառություն, դա նշանակում է, որ պետք է անհանգստանալ, զանգահարել բժշկի, կատարել թոքերի CT (համակարգչային տոմոգրաֆիա)»,-եզրափակել է Բոլիբոկը:

Ավելի վաղ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը նշել էր կորոնավիրուսի վեց հիմնական ախտանիշները: Նախարարության ոչ հաստիքային գլխավոր թոքաբան Սերգեյ Ավդեևի խոսքերով COVID-19-ով հիվանդները բախվում են ջերմության, թուլության, հազի, գլխացավի և կոկորդի ցավի, ինչպես նաև շնչառության անբավարարության հետ: Վերջինս, ըստ մասնագետի, տեղի է ունենում մոտ 20 տոկոս դեպքերում:

Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան էլ ասել է, որ ականջների խցանումը կարող է կորոնավիրուսի մեկ այլ ախտանիշ լինել: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նույն ախտանիշը կարող է առաջանալ նաև սովորական ՍՇՎ- ի դեպքում:

«Եթե ականջների խցանումը մի քանի օրում չի անցնում, և ցավեր են առաջանում, հարկավոր է դիմել բժշկի»,- զգուշացրել է Պշենիչնայան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular