Ե՞րբ անձրևները կվերսկսվեն. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում նոյեմբերի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-18-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հյուսիսարևմտյան է՝ 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում նոյեմբերի 14–ի գիշերը կգրանցվի +1...+3 աստիճան, իսկ ցերակային ժամերին կլինի 13-15 աստիճան տաքություն։